Աբուլֆազը Սևանում ձուկ էր կերել ու թունավորվել

Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում օգոստոսի 17-ին, ժամը 23.50-ին, հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի, որոնք հայտարարել են, որ Սևանում ձուկ են կերել, որից էլ թունավորվել են:

Օգոստոսի 18-ին, ժամը 02.45-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Աբուլֆազ Ք.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում, որ օգոստոսի 17-ին իր երկու ընկերների հետ Սևանի թերակղզու ավտոկայանատեղի մոտ գտնվող ռեստորանում ձուկ են կերել, որից հետո իրենց վատ են զգացել և գալով Երևան` ժամը 22.30-ին բուժօգնություն են դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031