Երևան-Սևան մայրուղում ավտովթարից մի հղի կին է տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09.20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» Վենտո մակնիշի և «ՎԱԶ» 21.03 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ» 21.03-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայրուղու միջանկյալ գազոնի վրա:
Քաղաքացիները ահազանգել են նաև 1-03 ծառայություն, որպեսզի կանչով դեպքի վայր մոտենան Երևան-Սևան մայրուղու վրա ծառայություն կատարող 1-03 բրիգադի աշխատակիցները, սակայն չսպասելով բրիգադի ժամանմանը՝ քաղաքացիները վթարի վայրից Հրազդան բժշկական կենտրոն են տեղափոխել Հրազդանի բնակիչ 18-ամյա Հրանուշ Աբրահամյանին, որը հղի վիճակում էր գտնվում: