ԿԺԴՀ առաջնորդը խիստ զգուշացումներ է արել ԱՄՆ-հարավկորեական զորավարժությունների առնչությամբ

ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի մշտական ռազմական մանևրները Դեղին ծովում «արժանի են ամենախիստ դատապարտման»: Այս մասին հայտարարել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Համաձայն նրա հայտարարության, որը մեջբերում է ՑՏԱԿ լրատվական գործակալությունը, նա ասել է, որ այդպիսի գործողությունները «վտանգ են ներկայացնում ոչ միայն ԿԺԴՀ-ի խաղաղության ու կայունության, այլև ամբողջ Հյուսիսարևելյան Ասիայի համար»:

Չժանչժեում ու Մուում տեղակայված անձնակազմերին նա հրամայել է «ուշադիր հետևել հակառակորդի գործողություններին ու մահացու հարված հասցնել, եթե անգամ թշնամական մեկ ական պայթի տարածաշրջանում կամ ԿԺԴՀ-ի ջրերում»:

Հիշեցնենեք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն օգոստոսին համատեղ զորավարժություններ կանցկացնեն` մարտական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031