Վրաստանը արտաքին առևտրաշրջանառության 18 տոկոս աճ ունի
Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը հունվար-հուլիս ամիսներին, նախնական տվյալներով, 5761 մլն դոլար է կազմել, ինչը 18 տոկոսով ավել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գրում է trend.az-ը:
Յոթ ամիսների ընթացքում արտահանումը կազմել է 1352 մլն դոլար, ներկրումը՝ 4409 մլն դոլար:
Առևտրաշրջանառության բացասական բալանսը կազմել է 3057 մլն դոլար: