Ֆրանսիական «Պերնո Ռիկար» ընկերության նախագահը մահացել է

Ֆրանսիայի «Սաինթ Անն»  հիվանդանոցում 67 տարեկան հասակում օգոստոսի 17-ին մահացել է ալկոհոլային խմիչքներ արտադրող աշխարհի խոշորագույն «Պերնո Ռիկար» ընկերության նախագահ Պատրիկ Ռիկարը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Ըստ գործակալության` նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 16-ին, սրտամկանի ինֆարկտի կասկածով:

«Ընտանիքը, տնօրենների խորհուրդն ու ղեկավարությունը ստիպված են հաղորդել Պատրիկ Ռիկարի անժամանակ մահվան մասին»,- ասվում է «Պերնո Ռիկար»-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Պերնո Ռիկար»-ը զբաղեցնում է աշխարհի խոշորագույն ալկոհոլ արտադրող ընկերությունների ցանկի երկրորդ հորիզոնականը: Ընկերությունն արտադրում է այնպիսի աշխարհահռչակ ապրանքանիշեր, ինչպիսիք են` Absolut-ը, Jameson-ը, Malibu-ն, Havana Club-ը, Beefeater-ը, Olmeca-ն և այլն:

«Պերնո Ռիկար»-ին է պատկանում նաև Երևանի կոնյակի գործարանն ու գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող GWS վրացական ընկերությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031