
Հայաստանից 5 բեռնատար մարդասիրական օգնություն Իրանին

Երեկ՝ ժամը 19.20-ի սահմաններում, ՀՀ մարդասիրական օգնությամբ բեռնված «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաները Երևանից ուղևորվեցին Իրան։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել մարդասիրական օգնություն ցուցաբերել 2012 թ. օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այդ նպատակով հատկացվել է մոտ 57 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` 26 000 տուփ տարբեր պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6000 սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և բացովի 100 մահճակալ։
Երևանից մեկնեց կցորդիչով 2 բեռնատար, ևս մեկը շարասյանը կմիանա Հոկտեմբերյանից, երկու նմանատիպ բեռնատար էլ` Ջերմուկից: