Բաժիններ՝

Եվրոպական կայունացման հիմնադրամը Կիպրոսին օգնությունը ձգձգում է

Եվրոպական կայունացման հիմնադրամից Կիպրոսին ֆինանսական օգնության տրամադրման հարցը, որի մասին Նիկոսիան պաշտոնապես բարձրաձայնել էր դեռ հունիսի 25-ին, նախկինի նման անորոշ է մնում, գրում է dw.de-ն:
Եթե հաշվի առնենք, թե ինչպիսի արագությամբ այս ամառ իսպանական բանկերին 100 մլրդ եվրո ծավալով օգնություն խոստացվեց, ապա սա կարող է տարօրինակ թվալ: Չէ՞ որ փոքրիկ կղզի-պետությանը անգամ վատագույն դեպքում կարող է այս գումարի մեկ տասներորդ չափը պետք գալ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության պատգամավոր Վոլֆգանգ Բոսբախը կարծում է, որ «օգնել միայն համընդհանուր վտանգի դեպքում» սկզբունքի խախտումը անցանկալի նախադեպ կդառնա: Մեկ այլ պատգամավոր՝ Ֆրանկ Շեֆլերը, ընդգծում է. «Գումար տրամադրել մի երկրի, որի խոշորագույն բանկը փոքր է Համբուրգի խնայդրամարկղից, ոչ մի կերպ չի կարելի հանուն եվրոյի պահպանման պայքար համարել»:
Այն փաստը, որ Կիպրոսը, դեռ անցած աշուն բախվելով ֆինանսական լուրջ դժվարությունների, 2,5 մլրդ եվրո վարկի համար դիմեց ոչ թե եվրոգոտու իր գործընկերներին, այլ Ռուսաստանին, Կիպրոսի քաղաքական էլիտայի նկատմամբ վստահության ավելացմանը չնպաստեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031