Ահաբեկիչները զոհվածների մարմինները հավաքել են Ալ-Շեյխ Ասկար մզկիթում` Սիրիական բանակի զինծառայողներին այնտեղ ներքաշելու հույսով: Վարձկանները հույս են ունեցել, որ իրենց դաժան գործողություններին կհետեւեն բանակի խիստ գործողությունները, ինչը կվարկաբեկի Սիրիայի իշխանություններին եւ նրանց դեմ կուղղեր միջազգային հանրության կարծիքը` երկրում ճգնաժամի` միջազգային մակարդակի լայնածավալ քննարկումների նախաշեմին:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ասել էր. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Նշենք, որ Firefox 15 վեբ բրաուզերը Windows, Mac OS X եւ Linux համակարգերի համար հասանելի է ընկերության պաշտոնական կայքում: Նշենք, որ Firefox 14-ի թողարկվել էր մեկուկես ամիս անց:
Այսօր «Orange Արմենիան» հայտարարեց Ֆրանսիս Ժելիբտերի` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու և Բրունո Դյութուայի` ընկերության հիմնադիր գլխավոր տնօրենի մեկնման մասին, ով ղեկավարում էր «Orange Արմենիան» 2009թ. հունվարից ի վեր:
Նախագծով առաջարկվում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին:
Կիրճում են մնացել մի քանի հարյուր ոստիկան, որոնք վերահսկում են դեպի վրաց-ռուսական սահման տանող հիմնական ճանապարհները:
ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ լուրը համապատասխանում է իրականությանը:
Հիլարի Քլինթոնը վաղը` օգոստոսի 30-ին, մեկնելու է հերթական արտասահմանյան շրջագայության, որի օրակարգում պաշտոնական այցելություններ են Չինաստան, Ռուսաստան եւ Ինդոնեզիա:
Եվրոպական հանձնաժողովը Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընդունել է 2012 թվականի համար Հայաստանի տարեկան գործողությունների ծրագիր, որ պետք է արագացնի երկրում դատաիրավական բարեփոխումները և ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, քաղաքական և տնտեսական ավելի խորը համագործակցության համար պարարտ հող ստեղծի: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Hurriyet-ի թղթակիցը նշում է, որ Օլանդը զարմացած տեսքով նշել է, որ անգամ տեղյակ չէ դասագրքերում տեղ գտած նման փոփոխությունից: Հարցին, թե նախաձեռնության հեղինակն ինքը չէ՞, Օլանդը պատասխանել է. «Ո’չ, կտրականապես ոչ:
Գործակալությունն էլ իր հերթին նշում է, որ Հայաստանի ռազմաօդային ուժերը վերջին շրջանում զորավարժություններ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանի բարձր տեխնոլոգիական ձեռքբերումների ցուցահանդեսը՝ «DigiTec Expo 2012» ցուցահանդեսը այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը: Այս անգամ ցուցահանդեսը տեղի կունենա նոր վայրում` Մերգելյան ինստիտուտի տարածքում գտնվող Երևան Էքսպո կենտրոնում:
Երևանում օգոստոսի 30-31-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-ին և 2-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Նիստին Հիլարի Քլինթոնը չի մասնակցի, ավելին` չի լինի նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը դեռ չի որոշել, սակայն հավանաբար, նա նույնպես չի մասնակցի նիստին»,- գրում է թերթը` վկայակոչելով աղբյուրին:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի (Տիգրանակերտ) մոտակայքում, այսօր հերթական մշտադիտարկումն է իրականացվել:
Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունով արձանագրվել է 107 հեռախոսազանգ:
Հայաստանի սփյուռքի նախարարությունը նոր փոխնախարար ունի:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Հայրապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Ինչպես հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները, բանակցությունների հիմնական թեման Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կորեական թերակղզում զոհված ճապոնացի զինվորների կմախքների որոնման խնդիրն է:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն:
Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ձերբակալվածներին թուրքական հատուկ ծառայությունները հետևել են շուրջ մեկ տարի: Հաստատվել է, որ նրանք տեսա-լուսանկարահանել են ոստիկանության շենքերն ու ռազմական կառույցները: Հավաքված տեղեկությունները փոխանցվել են Իրանի հատուկ ծառայություններին:
Ի. Ռիգևը (ծնված 1990 թ.) Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում Ռոմնիի մրցակիցն է լինելու Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող գործող նախագահ Բարաք Օբաման: Անցկացված հարցումների արդյունքների համաձայն` գործող նախագահն իր հեղինակությամբ առաջ է մրցակցից:
Նշենք, որ մինչ այս նշված պաշտոնը զբաղեցնում էր Վահան Քերոբյանը, ով աշխատում էր այս առևտրային ցանցում ընկերության հիմնադրման օրից` 2004թ.-ից: Ընկերությունից հեռանալու պատճառները մեկնաբանելով՝ Վահան Քերոբյանն ասել էր, որ պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը և հույս հայտնել, որ այս որոշումը կբերի անհրաժեշտ թարմություն թե՛ իր, թե՛ ընկերության կյանքում:
Իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են Թելավի շրջանի Լապանկուրի գյուղով անցնող ճանապարհը: Ըստ aspny.ge-ի՝ գյուղի բնակիչները հապճեպ լքում են իրենց տները:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մասնակցելու է Չմիավորված երկրների շարժման արտաքին գործերի նախարարների խորհրդին եւ գագաթաժողովին:
Տվյալ հիվանդությամբ վարակվածներից յուրաքանչյուր երրորդին մահացության է հանգեցնում: Բժիշկների խոսքով, բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան շուտ է հիվանդը դիմել բուժօգնության:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով…
Պեկինում շարունակվող Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեայում օգոստոսի 27-28-ին տեղի ունեցավ «ՄԱՄ-ի ռազմավարական ծրագիրը և աստղագիտության զարգացման կենտրոնները» հատուկ նստաշրջանը, որում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը ներկայացրեց «Հայաստանը որպես ՄԱՄ-ի ռազմավարական ծրագրի իրականացման համար Մերձավոր Արևելքի տարածաշրջանային կենտրոն» զեկուցումը:
Գործարքը նախատեսվում է ավարտել մոտակա շաբաթներին: Նշենք, որ ընկերությունը գնել էր պորտալը մոտ 400 մլն դոլարով 2005թ-ին: