Քուրդ զինյալների հետ մարտում թուրքերը 9 զոհ և 8 վիրավոր ունեն

Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության ապստամբների  հետ դաժան բախումների արդյունքում  9 զինծառայող եւ ոստիկան է զոհվել: Անվտանգության ևս 8 աշխատակիցներ վիրավորվել են:

Ինչպես  Reuters-ին վկայակոչելով գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մարտն ընթանում է Շըրնախում` Սիրիայի եւ Իրաքի հարավարևելյան սահմանի մոտակայքում:

1984թ.-ից Քրդական բանվորական կուսակցությունը զինված պայքար է մղում էթնիկ քրդերի ինքնավարության համար, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայի արևելյան դժվարամատույց շրջաններում: Բախման արդյունքում այս ընթացքում, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է արդեն ավելի քան  45 հազար մարդ:

Տեսանյութեր

Լրահոս