Բաժիններ՝

Բուդապեշտում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Հունգարիայի ԱԳՆ

Հունգարիայի պետքարտուղար Զոլտ Նեմեթը Հունգարիայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևին սեպտեմբերի 2-ին կանչել է ԱԳՆ` տեղեկացնելու Հունգարիայի կառավարության դիրքորոշման մասին: Բուդապեշտը անընդունելի է համարում և անհավանություն հայտնում այն փաստի առնչությամբ, որ մարդասպանության համար հունգարական դատարանի կոմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել, հայտնում է 1in.am-ը:

Հունգարիայի պետքարտուղար Զոլտ Նեմեթը նշել է, որ Ադրբեջանի քայլերը հակասում են միջազգային իրավունքի նորմերին և այն խոստմանը, թե Սաֆարովը կշարունակի իր պատիժը կրել Ադրբեջանում:

Ադրբեջանի քայլերը չեն համապատասխանում վերջին տարիներին երկու երկրների միջև ստեղծված փոխվստահության մթնոլորտին, որը կարող էր ծառայել երկկողմ համագործակցության հետագա բարելավմանը:

Պետքարտուղարը դեսպանին է հանձնել դիվանագիտական գրառումը, որը զետեղված է Հունգարիայի կառավարության պաշտոնական կայքում.

«Հունգարիայի կառավարությունը ապշեց` ստանալով տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական կողմը ներում է շնորհել Սաֆարովին, որը մարդասպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել 2006 թվականին: Հունգարիան մերժում և դատապարտում է Ադրբեջանի գործողություները, որոնք հակասում են միջազգային իրավունքին և Ադրբեջանի Արդարադատության նախարարության կողմից օգոստոսի 15-ին ուղարկված նամակին, որը Սաֆարովի պատժի շարունակություն էր խնդրում Ադրբեջանի տարածքում:

Հունգարիայի արտգործնախարարությունը կվերանայի Բուդապեշտում Ադրբեջանի դեսպանատան հավաստիացումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս