
Թեհրանի գագաթնաժողովը պաշտպանել են Իրանի միջուկային ծրագիրն ու դատապարտել Սիրիայի ներքին գործերին միջամտելը

Չմիավորման շարժման անդամ երկրները պաշտպանում են Իրանի` խաղաղ բնույթ ունեցող միջուկային ծրագրերը և դատապարտում ԱՄՆ-ի պատժամիջոցները` Իրանի իսլամական հանրապետության հանդեպ. տեղեկացնում է Press TV-ին:
Թեհրանում ավարտված գագաթնաժողովի վերջնական փաստաթուղթն ընթերցել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` հայտարարելով, որ շարժման անդամները նաև դեմ են Սիրիայի ներքին գործերին միջամտելուն:
Վերջնական փաստաթուղթը բաղկացած է 700 կետերից, որոնցում կոչ է արվում նաև պայքարել իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ:
Ավելի վաղ Սիրիայի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը` Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի` նախագահ Ասադի հասցեին հնչեցրած քննադատությունից հետո:
Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Թեհրան էր մեկնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ով մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի միջուկային ծրագրերի, անվտանգության, մարդու իրավունքների, ինչպես նաև սիրիական ճգնաժամի հարցերով:
Օգոստոսի 26-31-ն անցկացված գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 120 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: