ԿԺԴՀ-ն սպառնում է հարվածել Հարավային Կորեային՝ նախազգուշական կրակոցի համար
ԿԺԴՀ-ն սպառնում է հարվածել Հարավային Կորեային այն բանից հետո, երբ այդ երկրի ռազմածովային ուժերի պարեկային նավերը Դեղին ծովում մի քանի նախազգուշական կրակոց են արձակել ԿԺԴՀ-ի ձկնորսական նավերի ուղղությամբ, փոխանցում է rosbalt.ru-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի պարեկային նավերը մի քանի նախազգուշական կրակոց են արձակել հյուսիսկորեական ձկնորսական նավերի ուղղությամբ` Դեղին ծովում սահմանը խախտելու համար:
«Այսօր 6 հյուսիսկորեական նավեր խախտել են հյուսիսային սահմանագիծը: Մեր ծովային ուժերը նախազգուշական կրակոց են արձակել: Դրանից հետո հյուսիսկորեական նավերը լքել են Հարավային Կորեայի ջրային տարածքը»,- հայտարարել է Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերել են էլեկտրոնային լրատվամիջոցները: