
Սիրիայի կառավարական զորքերը փողոցային մարտերում 150 ապստամբ զինյալ են ոչնչացրել

Կառավարական զորքերը այսօր ավարտել են Դամասկոսի հարավային հատվածը զինյալներից ազատագրելու գործողությունը: Ինչպես հաղորդում է SANA տեղեկատվական գործակալությունը, իշխանությունները «անվտանգ շրջաններ» են հայտարարել Խաջր-Էլ-Ասվադ, Կադամ ու Տիշրին շրջանները, որտեղ թույլատրել են վերադառնալ խաղաղ բնակիչներին:
Ապստամբներից մայրաքաղաքի հարավային շրջանների ազատագրումը տևել է գրեթե 2 շաբաթ: Սիրիական գործակալության տեղեկություններով՝ այնտեղ թաքնվում էր շուրջ 1,5 հազար ահաբեկիչ: Փողոցային մարտերի հետևանքով ոչնչացվել են ավելի քան 150 զինյալներ, հարյուրավորները ձերբակալվել են, որոնց թվում կան նաև արտասահմանցի վարձկան զինվորներ:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ բանակային ստորաբաժանումները այսօր մոտեցել են Դամասկոսի մերձակայքում գտնվող երկու այլ քաղաքների՝ Ջեդեյդա-Արթուզին ու Յաբրուդին, որոնք գտնվում են մայրաքաղաքից 80 կմ հյուսիս՝ Հոմս տանող ճանապարհին: