Սիրիական ապստամբները գրոհել են Լիբանանի սահմանային ուղեկալը

Սիրիական ապստամբները հարձակվել են Լիբանանի սահմանային ուղեկալի վրա: Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հարձակման հետևանքով տուժածներ չկան:

Լիբանանի բանակի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ դա մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Սիրիայի ազատ բանակի ապստամբներն անցնում են Լիբանանի հետ սահմանը:

Զինվորականները նաև հայտարարում են, որ թույլ չեն տա Լիբանանին ներքաշել սիրիական հակամարտության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս