Իսրայելի հարվածը Իրանին կարող է հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի. իրանցի հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդա-տիեզերական զորքերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանին Իսրայելի հարվածելը, վերջին հաշվով, կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

«Իրանն առաջինը չի սանձազերծի պատերազմ, սակայն բացառված չէ, որ Իրանը կարող է հասցնել կանխիչ հարված, եթե վստահ լինի, որ թշնամիներն իրականացնում են իր նկատմամբ ագրեսիայի նախապատրաստական վերջին աշխատանքները: Դեռ նման նախադրյալներ չկան: Իսրայելն անգամ չի կարող պատկերացնել, թե այդ ագրեսիայի դեպքում ինչպիսի մասշտաբային ու համապարփակ կլինի Իրանի պատասխանը:

Դա կհանդիսանա Իսրայելի կործանման նախերգանքը, և չի բացառվում, որ կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: Եթե պատերազմի բոցերը տարածվեն, ապա անկասկած է, որ հարձակման կենթարկվեն տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության տարրեր հանդիսացող՝ Բահրեյնում, Կատարում և Աֆղանստանում գտնվող նրա բազաները»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930