
Իրաքի իշխանությունները որոշել են փոխել պետական դրոշը

Իրաքի իշխանությունները որոշել են հրաժարվել նախկին պետական խորհրդանիշից՝ հօգուտ նորի, որը հուսով են՝ հայրենասիրական զգացումներ կհաղորդի երկրի բնակչությանը:
Անցյալի խորհրդանիշերից ազատվելու ցանկություն է հայտնել Իրաքի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ալի Շլախը: Պատգամավորի խոսքով՝ Իրաքը դրոշը կարող է փոխել մինչև այս տարեվերջ, հաղորդում է The Sun Daily-ն:
Իրաքի ներկայիս դրոշը կարմի-սև-սպիտակ զոլավոր եռագույն է՝ վրան արաբերեն գրված «Ալլահ Աքբար»:
Նոր դրոշը կարող է լինել բռնապետ Անդ-Ալ-Քերիմ Կասեմի ժամանակվա դրոշը, որը 1958թ. երկրում տապալել էր միապետությունը:
Անդ-Ալ-Քերիմ Կասեմի դրոշն արմատապես տարբերվում է ներկայիս դրոշից՝ այն դարձյալ եռագույն է՝ սև-պիտակ ու կանաչ, իսկ կենտրոնում արև է պատկերված: Դրոշի վրա մուսուլմանական խորհրդանիշ պատկերված չէ:
Սադամ Հուսեյնին գահընկեց անելուց հետո Իրաքի դրոշը երկու անգամ փոխվել է: