Հունական խոշորագույն բանտում ապստամբություն է սկսվել

Աթենքի Կորիդալոս թաղամասում գտնվող հունական խոշորագույն բանտում սեպտեմբերի 23-ին ապստամբություն է սկսվել:

Բանտարկյալները զբոսանքից հետո հրաժարվել են վերադառնալ իրենց խցերը, այրել են սպիտակեղենը եւ հագուստը,  ճաղերից քարեր են նետել փողոց: Ներկայումս ընդվզում է միայն մեկ   միջանցք, այն շրջափակել են ոստիկանական հատուկ նշանակության ջոկատները, հայտնում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ըստ ոստիկանության` անկարգությունները կարող են հրահրած լինել մահմեդական բանտարկյալները, որոնք բողոքում են համացանցում հայտնված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: Ըստ այլ վարկածի` բանտարկյալները բողոքում են  նեղ խցիկներում  առկա պայմանների դեմ:

Ինչպես հաղորդում է  «Ռոսբալտը», սեպտեմբերի 23-ին ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր  600 ցուցարարներից 40 մարդու, որոնք փորձում էին  գնալ Աթնքում ԱՄՆ-ի դեսպանատուն, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը: Անկարգությունների հետեւանքով կոտրվել են մի քանի խանութների ցուցափեղկեր, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:

Տեսանյութեր

Լրահոս