
Աֆղանստանում բրիտանական զորակազմի 2 զինծառայող է զոհվել

Աֆղանստանում բրիտանական զորակազմի երկու զինծառայող է զոհվել հարավային Հելմենդ նահանգում՝ Միացյալ Թագավորության կորուստներն այդ երկրում հասցնելով 432-ի, հաղորդում է աֆղանական «Պաժվակ» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ երկու զինվորականներն էլ զոհվել են միջադեպերի ժամանակ, որոնք կապված չեն եղել ռազմական գործունեության հետ: Նրանցից մեկը զոհվել է Նադ-Ալի շրջանում, երկրորդը` բրիտանական Camp Bastion ռազմաբազայում: