
«Արմավիայի» Երևան-Հալեպ չվերթը չի կայանա ուղևոր չլինելու պատճառով

«Երկուշաբթի օրը «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության թռիչքը դեպի Հալեպ չի կայանա»,- 1-in.am-ի հետ զրույցում ասել է «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:
Նա նշել է, որ «Արմավիան» թռիչք չի իրականացնի, քանի որ ուղևորներ չկան. «Մենք փոխհատուցել ենք բոլոր այն ուղևորներին, ովքեր հետ էին վերադարձրել տոմսերը»: