Այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված»,- այս մասին այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսին արած հայտարարությանն Արցախյան դավադիր ուժերի գործունեության մասին։
«Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Շատ են որակումները, թե Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, բայց ՀՀ ղեկավարությունը Մոսվայից բացարձակ անկախ քաղաքականություն է վարում, սա նշանակում է, որ պատասխանատվությունը ևս կրելու է ՀՀ իշխանությունն ամեն ինչի համար»։
«Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու»։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական մակարդակին՝ Հալբախն ասաց, որ կողմերը ցանկություն չեն հայտնում հարաբերությունները փոխադրել այլ մակարդակի, քանի որ դեռ երկար ժամանակ չի անցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումից։
«Հետագան էլ կախված է լինելու նրանից, թե ինչպես կիրացվեն այս ռեսուրսները, ինչպես կիրականացվեն հայտարարված բարեփոխումները, ինչ ծավալով և արագությամբ։ Այս հարցում ԵՄ-ն բավականին ճկուն քաղաքականություն է վարում և անընդհատ մոնիտորինգի է ենթարկում բոլոր ծրագրերի իրականացումը, ծախսը, արդյունքները»։
«Մյուս տարի գուցեև չլինի այնքան, ինչպես այս տարի, կամ լինի ավելի շատ։ ԵՄ դեսպանը բավականին պարզ է խոսում, նա նշում է, որ պլանները պետք է մշակեն ՀՀ իշխանությունները, իսկ ԵՄ-ն կաջակցի: ԵՄ-ի համար այս ոչ այնքան կայուն փուլում ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն»,- ասել է նա։
«ՀՀ-ԵՄ երկխոսությունը սերտ ու ընկերական է՝ սկսած ամենաբարձր մակարդակից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով ԵՄ դիրքորոշումը Հայաստանում նախաձեռնված արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։
«Եվրոպական միության դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով վերջերս Ադրբեջանում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Դոնալդ Տուսկի արած հայտարարությունը, թե ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«2019-ի համար աջակցության մակարդակը կհասնի 70 միլիոն եվրոյի։ Ինչպես ասացի, միայն երկկողմ հատվածում։ Կան նաև բազմակողմ ձևաչափեր՝ ԱլԳ և այլ հիմնադրամներ, որոնք ԵՄ-ն կիրառում է իր հարևաններին աջակցելու համար։ Մենք տեղափոխվում ենք 35 միլիոնից 70-ի։ Մենք շատ կառուցողական քննարկումների մեջ ենք, թե որտեղ դնել այս գումարները։ Հուսամ՝ մինչև տարեվերջ կձևավորենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, չեմ բացահայտի՝ ինչ ուղղությամբ ենք գնում, այս գումարները կգնան շատ կոնկրետ ծրագրերի»,- ասաց դեսպան Սվիտալսկին։
«ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տրամադրել աջակցություն արդարադատության ոլորտում բարեփոխումների նպատակով, բայց բարեփոխումների ձևը պետք է որոշվի ինքնիշխան եղանակով ՀՀ իշխանությունների կողմից»:
«Վիեննայի պայմանավորվածությունները, կարծում եմ, ավելի զսպող են, և խնդիրը ռազմական ուղով լուծելու պատրաստակամություն ունեցող կողմերը, բնականաբար, նման միջոցառումների չեն համաձայնի»,- ասաց նա։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ ադրբեջանական ուժերը ժամանակ առ ժամանակ ստուգում են հայկական ուժերի զգոնությունը սահմանի և շփման գծի տարբեր հատվածներում, քանի որ ռազմական գործողությունների պլաններից հրաժարում տեղի չի ունեցել։
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են նաև Ադրբեջանին թուրքական աջակցության մասին, հաշվի առնելով թուրքական ներկայության մակարդակը Նախիջևանում։
«Հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որոշակի առանձնահատկություններ ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակին։
Մեզ հետ զրույցում բրիտանացի միջազգայնագետ Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ դժվար է թերագնահատել այս պաշտոնյաների մակարդակը և այցի կարևորությունը, քանի որ պարզապես պատահական համընկնում ևս դժվար է համարել այս այցերը։
Ընդհանուր առմամբ, կա միտում, որ ֆինանսավորումն աճում է՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, բայց հարաբերությունները պետք է կառուցվեն տարբեր ոլորտներում համագործակցության վրա, ներկա օրակարգն ընդլայնելու վրա, քանի որ միայն աջակցության վրա հիմնված չեն կարող լինել այդ հարաբերությունները»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել բրիտանացի միջազգայնագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՀՀ երեք բարձրաստիճան պաշտոնյաների այցին ԱՄՆ և հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներին։
«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսից վերածվեց «բազում խնդիրներ բոլոր երկրների հետ»-ի, ինչը մտահոգիչ է»:
«168 Ժամի» հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան, նախկին պաշտոնյա Իրակլի Մենագարիշվիլին փորձեց պարզաբանել, թե Վրաստանի որ գործընկերներին նկատի ուներ Վրաստանի նախագահը, ինչ դերակատարություն է ակնկալում իր հարևաններից, մասնավորապես՝ Հայաստանից։
Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը՝ վրաց նախագահը նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև։
«Դոնալդ Տուսկի՝ տարածաշրջանում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարություններում որևէ նորություն չկար»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Դոնալդ Տուսկը Հայաստանում և Ադրբեջանում միմյանցից տարբերվող շեշտադրումներով հանդես եկավ։
Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում ասաց, որ Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո տեսնում ենք որոշակի տեղաշարժեր Երևանից դեպի Ստեփանակերտ բանակցային գործընթացում։ Նրա խոսքով՝ կա որոշակի ակտիվություն։ Տարասովը հիշեցրեց, որ Մնացականյանը երեք ժամ տևած բանակցություններ վարեց Բակո Սահակյանի, Մասիս Մայիլյանի հետ, և նրանք այնտեղ հանդես եկան տարբեր դիրքորոշումներով։
Ամերիկյան առաջարկ սեղանին չկա, ավելին, Միացյալ Նահանգներն այդքան էլ ակտիվ չեն այս ժամանակահատվածում՝ որպես համանախագահ պետություն, գոնե այն առումով, որ պետքարտուղարը դեռ հանդիպում չի ունեցել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում ունեցել են»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Սա, բնականաբար, ստեղծել է մի իրավիճակ, երբ ԵՄ դիրքորոշումը խստացել է, ԵՄ-ն ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում այն երկրներում, որոնք դիտարկվում են՝ որպես մուտքի արտոնագրերի դյուրացման ներուժ ունեցող երկրներ, ԵՄ-ն պահանջներ է դնում, հատկապես, երբ տվյալ երկրից անօրինական միգրացիայի հոսքեր կան»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկին։
ՀՀ վարչապետը երախտագիտություն հայտնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար։
«ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։
«Իմ այցելությունը ՀՀ ապացույց է այն կարևորության, որը ԵՄ-ն դրսևորում է Հայաստանի նկատմամբ»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ԻԻՀ-ի և ՀՀ-ի շուրջ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ներկայումս ստեղծվել, որ այս հարաբերությունների պահպանումը կողմերը կարևորում են՝ ինչպես երբևէ։
Իհարկե, տարածաշրջանում խնդիրները սրանցով չեն սահմանափակվում, խնդրահարույց հարցերը շատ են, շահերը՝ ևս, ուստի գիտակցումը, որ հայ-իրանական հարաբերությունների պահպանումը գոնե ներկայիս տեսքով՝ առանց վատթարացման, նույնիսկ՝ խորացման, կարևոր է թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին և երկկողմ հարաբերություններին։
«ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը շարունակում է քննարկվել ՀԱՊԿ երկրների ղեկավարների մակարդակում՝ խուսափելու համար դրա կրկնությունից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում առկա խնդիրներին։
«Ճիշտ կլինի՝ ԵՄ քաղաքականությունում փոփոխությունների մասին խոսել իշխանության ամբողջական ձևավորումից և բոլոր նշանակումներից հետո»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ԵԽ նոր ղեկավարին և ՀՀ-ի հետ հարաբերություններում հնարավոր փոփոխություններին։