«Եթե թվեր բերվեր, ես լուրջ չէի ընդունի, կդնեի մի կողմ». Աշոտ Բլեյանը՝ կառավարության ծրագրի մասին

«Կառավարությունը ֆիքսում է, որ ընդամենը մեկ տարվա ժամկետ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կառավարության ծրագրի մասին՝ նկատեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկին կառավարությունն իր ծրագիրը կազմում էր 5 տարվա ժամանակահատվածի համար, հիմա մինչև մեկ տարվա համար է կազմում.

«Ես սրան նայում եմ՝ որպես հիմնարար ուղենիշերի, ոչ որպես ծրագրի, որտեղ պետք է թվեր բերեին։ Եթե թվեր բերվեր, ես լուրջ չէի ընդունի, կդնեի մի կողմ։ Որպես ուղենիշեր՝ այն, ինչ հայտարարվել էր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից, նրա ձևավորած կառավարությունն Ազգային ժողով է բերում, ուզում է ԱԺ-ում հաստատի, ուրիշ բան իրավունք էլ չունի անի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս