Բաժիններ՝

Սփյուռքի նախարարը պարզաբանում է՝ ինչու չի հանդիպել սփյուռքի լրատվամիջոցների խմբագիրների հետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ ՀՀ սփյուռքի նախարարին դժգոհեցին, որ սփյուռքը հիասթափված է նախարարից, քանի որ նա չի գնացել սփյուռքյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը։

Նախարար Մխիթար Հայրապետյանը նախ ասաց, որ Սփյուռքի նախարարությունն անձի նախարարություն չէ. «Սփյուռքի նախարարությունը 90 աշխատակիցների նախարարություն է, և փոխնախարարները նույնպես որոշում կայացնողներ են։ Պարտադիր միայն Սփյուռքի նախարարի հետ հարց քննարկելն ինձ համար ընդունելի չէ, որովհետև Սփյուռքի նախարարը մեկն է ու գուցե ֆիզիկապես չկարողանա բոլորի հետ հանդիպել։ Համաժողովը տեղի է ունեցել մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին։ Երևի չգիտեք կամ փորձում եք չանդրադառնալ նրան, թե որտեղ է եղել Սփյուռքի նախարարն ամսի 30-ին և 31-ին։

Ամսի 30-ին և 31-ին ես ՀՀ պատվիրակության կազմով գտնվում էի Վրաստանում։ Եկել եմ ամսի 1-ի վաղ առավոտյան, 2 ժամ քնելուց հետո գնացել եմ կառավարության նիստին, որից հետո գնացել եմ Ազգային ժողով 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացմանը, որովհետև ի պաշտոնե՝ այլևս նախարարները պետք է ներկայացնեն կատարողականները։ Ես ԱԺ-ում ներկայացրել եմ մի ամբողջ կառույց, որը տվյալ պարագայում եղել է առաջնահերթություն։ Ես չէի կարող կառավարության որոշմանը դեմ գնալ, հանդիպումներ ունենալ և չգնալ Ազգային ժողով։ Ֆիզիկապես Սփյուռքի նախարարը չէր կարող հանդիպում ունենալ ձեզ հետ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս