
Սփյուռքի նախարարը՝ իր կենսագրության որոշ դրվագները «թաքցնելու» մասին

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց այն հրապարակման մասին, թե ինքը թաքցնում է իր կենսագրության այն դրվագը, որ 2012 թվականին եղել է «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» հիմնադիրներից մեկը և կուսակցության փոխնախագահը:
Նշենք, որ կառավարության կայքում, որտեղ ներկայացված է նաև նախարարի կենսագրությունը, բաց է թողնված այդ դրվագը։
Լրագրողի դիտարկմանը, թե` այն ժամանակ դուք նաև չեք բացառել, որ ընտրություններին կսատարեք Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ Մ. Հայրապետյանն այսպես արձագանքեց. «Ցույց տվեք իմ հայտարարությունը, որ ես տվել եմ Սերժ Սարգսյանի անունը, և ցույց տվեք, որ նման կուսակցություն Հայաստանի նորագույն պատմության ընթացքում երբևէ գրանցված եղել է։ Եղել է ընդամենը մեկ մամուլի ասուլիս, որտեղ հայտարարվել է մեր մտադրությունների մասին, որ մի խումբ 21 տարեկան երիտասարդներ ցանկանում են կուսակցություն հիմնել»։
Նախարարը նշեց, որ իրենց մեջ շատ արագ խնդիրներ են առաջացել, քանի որ ինքը և Վաղարշակ Հակոբյանն ընդդիմադիր հայացքներ ունեին, իսկ խմբի մեծամասնությունը՝ կենտրոնամետ կամ իշխանամետ։ Նա ասաց, որ իրենք անգամ փաստաթղթեր չեն ներկայացրել Արդարադատության նախարարությանը՝ որպես կուսակցություն գրանցվելու համար։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։