«Ինձ համար Արցախի հարցում անհնագստացնողը մի բան է…». Լարիսա Ալավերդյան

«Արտաքին քաղաքականության առումով շատ քիչ փոփոխություն կա նախկին և այս նոր կառավարության ներկայացրած ծրագրերի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Խոսելով Արցախի հարցում նոր կառավարության մոտեցումների մասին՝ Լ. Ալավերդյանը նշեց, որ բոլորը դրա մասին խոսել են. «Այստեղ գործիքակազմի խնդիր կա։ Ո՞րն է տարբերությունը. կառավարիչների նոր սերունդ է եկել։ Այստեղ կան ինչքան ռիսկեր, այնքան էլ՝ հույսեր։ Արցախյան հիմնահարցի իմացությունը եղել է շատ ցածր մակարդակի վրա բոլոր այս տարիների ընթացքում մեր կառավարության բոլոր անդամների մոտ։ Կառավարության բոլոր անդամները պետք է հրաշալի իմանան արցախյան հիմնահարցի իրավական, քաղաքական և այլ ասպեկտները»։

Լ. Ալավերդյանն ընդգծեց, որ այն, որ Արցախը կոնֆլիկտի կողմ է, ադրբեջանական կողմն էլ է ճանաչում. «Նա դուրս է մղում Արցախին բանակցային գործընթացից, չի ուզում իրեն ճանաչի՚ որպես բանակցային կողմ։ Այստեղ ավելի կարևոր է՝ ինչպես է լուծվելու այդ հարցը, քան՚ ինչ է ասվել։ Արդյո՞ք կկարողանան այս իշխանությունները հստակ ասել, որ որևէ պարտավորություն չունեն։ Ինձ համար Արցախի հարցում անհնագստացնողը մի բան է, որ էլի չկա այն, որ ցեղասպանության վտանգի ներքո է սկսվել Արցախյան շարժումը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս