«Վաղարշակ Հակոբյանի նշանակումն օրինական է». Փոխնախարար

Վաղարշակ Հակոբյանին ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական նշանակելն օրենքին չի հակասում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխնախարար Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ Վ. Հակոբյանի նշանակումն անօրինական է։

Հիշեցնենք, որ մամուլում նշվում է, որ Վ. Հակոբյանը չի համապատասխանում Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջներին, ըստ որի՝ խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 30 տարին լրացած անձինք։

«Երբ հղում է արվում օրենքի որոշակի դրույթի, միանշանակ չէ, որ այդ դրույթը գործելու է օրենքից դուրս։ Նույն հոդվածի 8-րդ մասում գրված է, որ խորհրդականը պետք է ընդունվի պաշտոնի անձնագրին համապատասխան։ Տվյալ պարագայում մեր մոտ այդ տարիքային սահմանափակումը բացակայում է, այնպես որ՝ օրենքի տեսանկյունից, այդտեղ խնդիր չկա»,- նշեց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ օրինական է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս