«Կարծում եմ՝ պետք է վերանայվի կառավարության կառուցվածքը». Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը մտահոգություն ունի ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրում ամրագրված այն դրույթի հետ, որ պետք է ստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարող առանձին մարմին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լ. Ալավերդյանն ասաց, որ պետք չէ նորից ուռճացնել կառավարության համակարգը։

«Արդյո՞ք բավարար չեն այն մարմինները, որոնք կան։ Կարծում եմ՝ պետք է վերանայվի կառավարության կառուցվածքը՝ բառիս բուն իմաստով, ոչ թե ցուցակը, այլ՝ թե ով ինչ լիազորություններ ունի, որտեղ է, որ կրկնվող է, որտեղ է, որ բացակայում է այդ լիազորությունը։ Եթե այս կառավարությունը կարողանա, ընդգրկելով համապատասխան մասնագետներին, վերջապես ստեղծի կառավարության կառուցվածք կոչվածը, կտեսնեք, որ այնտեղ մի քանի մարմին պետք է ուղղակի դուրս գան, մի քանի մարմնի լիազորություններ պետք է վերցնեն, մյուսին տրվեն։

Առանձին կոռուպցիայի դեմ մարմին ստեղծելն ինքնին հակասություն ունի իրավաբանական առումով։ Բայց որոշ երկրներում այդպիսի հատուկ մարմին ստեղծվել է ու արդյունք է տվել։ Այստեղ ուղղակի ասվում է՝ ստեղծվում է մի ենթակառուցվածք ընտրությունների ժամանակ, որը կհետևի սրան-սրան-սրան, բայց այն ավելի շատ նկարագրական է, քիչ պրոֆեսիոնալ է և հստակեցված չէ»,- նշեց Լ. Ալավերդյանը

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս