Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանն ազդեցություն չեն ունեցել Արայիկ Հարությունյանի հրաժարականի որոշման վրա

Արցախում տեղի ունեցող բարեփոխումների նախաձեռնման վրա արտաքին որևէ միջամտություն չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, որն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը պնդում է, որ իր և մյուս պաշտոնյաների հրաժարականներն Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնած բարեփոխումների շրջանակներում են։

Հարցին՝ Ձեր հրաժարականի հետ որևէ առնչություն ունեցե՞լ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ բարեփոխումների քննարկումները տեղի են ունեցել միայն Բ. Սահակյանի և Արցախի այլ պաշտոնյաների միջև. «Դրսից ոչ մի ազդեցություն, միջամտություն չի եղել»։

Ճշտող հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նն էլ չի ազդել ձեր որոշման վրա, Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930