Բաժիններ՝

«Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք». Մասիսի քաղաքապետը դուրս եկավ դատարանի շենքից

«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և արդարադատությունը»,- քիչ առաջ  դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

Ինչպես հայտնի է, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ է արձակել: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով:

Հացին, թե սպասելի՞ էր այս որոշումը՝ քաղաքապետն այսպես պատասխանեց. «Սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»։

Լրագրողների հետ կարճ զրույցից հետո քաղաքապետը մոտեցավ դատարանի մուտքի մոտ ի պաշտպանություն իրեն ակցիա իրականացող Մասիսի քաղաքացիներին և ողջագուրվեց նրանց հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930