«Գտնում եմ՝ թափանցիկությունը և վստահության մթնոլորտն է՛լ ավելի լավացնելու համար հավելյալ քայլեր են պետք». ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

«Այս գործարար համաժողովը հնարավորություն է ընձեռում բացահայտել  Հայաստանում գործարար հնարավորությունները»,- այսօր հայ-բրիտանական գործարար համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

Նա ասաց, որ երեկ եղել են հանդիպումներ նախարարների հետ, և այդ հանդիպումների ընթացքում նշվել է, որ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է այստեղ աշխատել ոչ միայն առևտրի և ներդրումների ոլորտում, այլ նաև օգնել կառավարությանը պետական կառավարման և տնտեսության հարցերում։

Հարցին՝ այս նոր իրողությունը, որ ստեղծվել է Հայաստանում, որքանո՞վ է Հայաստանն ավելի հետաքրքիր դարձնում բիզնես միջավայրի համար՝ դեսպանն այսպես պատասխանեց.

«Կարծում եմ՝ հայաստանյան կառավարությունն արդեն իսկ մի քանի քայլ է ձեռնարկել, որպեսզի վստահությունը բարձրացնի ոչ միայն Հայաստանի, այլև՝ արտերկրի գործարարների շրջանում։ Այսօր կարևոր է նաև այն առումով, որ արդեն շրջանառվելու է կառավարության ծրագիրը, բայց գտնում եմ՝ թափանցիկությունը և վստահության մթնոլորտն է՛լ ավելի լավացնելու համար հավելյալ քայլեր են պետք, մենք լավատես ենք ու պատրաստ ենք օգնելու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս