«Այսօրվա իմ որոշումով և երկու այլ հրաժարականներով չի սահմանափակվելու. տեսնելու եք այլ կադրային փոփոխություններ ևս». Արայիկ Հարությունյան

«Մենք կադրային այս փոփոխությամբ հստակ մեսիջ ենք ուղարկում հանրությանը, որ մեզ պետք է միասնություն, որ Ղարաբաղում հասարակության մեջ չլինի պառակտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրաժարականի դիմում ներկայացրած՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա ասաց, որ իր և մյուս պաշտոնյաների հրաժարականներն Արցախի նախագահի սկսած բարեփոխումների շրջանակներում են. «Այս ամենն այսօրվա իմ որոշումով և երկու այլ հրաժարականներով չի սահմանափակվելու։ Դուք առաջիկա օրերին տեսնելու եք հետևողական այլ կադրային փոփոխություններ ևս»։

Ա. Հարությունյանն ասաց, որ կադրային փոփոխությունները ժողովրդի պահանջն են. «Կարող է՝ օրերի, ժամերի ընթացքում փոփոխություն լինի ժողովրդի տրամադրության մեջ։ Դա մենք տեսել ենք Հայաստանում ապրիլին։ Ընդամենն օրերի ընթացքում փոխվել է ժողովրդի մտածելակերպը, ժամերի ընթացքում պետական կառավարման բուրգն է փլվել։ Դրա համար այդ զարգացումները մեզ մոտ ահագին փոփոխություններ են մտցրել ժողովրդի մտածելակերպում։ Հայաստանյան զարգացումներն են մեզ ավելի շատ բերել դրան»։

Տեսանյութեր

Լրահոս