«Ինձ համար մեծ պատիվ կլիներ, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը, բայց որոշումն ուրիշ է լինելու». Արայիկ Հարությունյան

«Ես պատասխանատվությունից չեմ խուսափում, չի կարող քաղաքական ամենախոշոր ուժը խուսափել պատասխանատվությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը և մասնակցել նախագահի կողմից իրականացվող  բարեփոխումներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրաժարականի դիմում ներկայացրած՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ապագայում դառնաք ընդդիմություն, եթե իշխանությունները շեղվեն երկրի զարգացման ուղուց, Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Միշտ էլ հնարավոր է, եթե ճանապարհից շեղվեն, բայց հիմա ես համոզված չեմ, որ նման բան կա։ Ինձ համար Հայրենիքն առաջնահերթ է»։

Նա ասաց, որ հիմա իրենք շարունակում են մնալ իշխանություն ու սատարել կառավարությանը։

Լրագրողի դիտարկմանը, թե՝ տեղեկություններ կան, որ ձեր փոխարեն նշանակելու են ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին, որը նույնպես հրաժարականի դիմում է ներկայացրել, Ա. Հարությունյանն պատասխանեց, որ նման բան չկա.

Կարդացեք նաև

«Ձեր հարցադրումը տեղին չէ, նման որոշում չկա։ Ինձ համար մեծ պատիվ կլիներ, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը, որովհետև նա իմ կյանքում հանդիպած եզակի մարդկանցից մեկն է, նա հատուկ հարգանքի է արժանի իմ կողմից, գնահատում եմ նրա գիտելիքը, նրան ճանաչում եմ վաղուց, բավականին մեծ փորձ ունի տնտեսության կառավարման մեջ, բայց որոշումն ուրիշ է լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս