Մեծ Բրիտանիան առաջիկա շաբաթների ընթացքում կսկսի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու քննարկումները. «Անակնկալներ չեն սպասվում»

Մեծ Բրիտանիայի կառավարությունն այժմ գտվում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու փուլում։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը՝ հավելելով, որ դա իրենց կառավարության համար առաջնահերթություն է։

Նա նկատեց, որ այդ համաձայնագիրը չի հանդիսանում բացարձակ առևտրային համաձայնագիր, սակայն այն հող կնախապատրաստի այս ոլորտում իրականացվող բարեփոխումների համար։

Հարցին՝ ի՞նչ փուլում է համաձայնագիրը վավերացնելու գործընթացը և հնարավո՞ր է մոտ ապագայում այն վավերացվի Մեծ Բրիտանիայում՝ դեսպանն այսպես պատասխանեց.

«Որպես կանոն՝ նման համաձայնագիրը շատ խորն ուսումնասիրության է ենթարկվում և շրջանառվում է բոլոր նախարարություններում։ Մեծ Բրիտանիան հանդիսանում է խորհրդարանական երկիր, ու այդ համաձայնագիրը պետք  նաև դիտարկվի ու քննարկվի մեր խորհրդարանում։ Համաձայնագրի շուրջ խորհրդարանական քննարկումները կսկսեն մի քանի շաբաթվա ընթացքում ու կտևեն մի քանի ամիս»։

Կարդացեք նաև

168.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ խոչընդոտներ կարող են լինել համաձայնագիրը վավերացնելիս՝ դեսպանն այսպես պատասխանեց. «Որպես կանոն՝ խորհրդարանական ժողովրդավարության պայմաններում հենց խորհրդարանն է որոշում կայացնողը, բայց մենք գտնում ենք, որ որևէ անակնկալ չի լինի, որովհետև համաձայնագիրը նախնական փուլում արդեն իսկ հանգամանորեն բանակցվել է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս