Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նախագիծը որակեց՝ որպես հարկային արտոնություններ սահմանող և հարկային համաներում շնորհող օրենքի նախագիծ։
«Մենք վստահ ենք, որ դա կարելի է անել պետական միջոցների հաշվին։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես ընդունեց դա՝ ասելով, որ, իհարկե, «կարելի էր փնտրել խնդրի լուծումը բյուջեի միջոցներից, բայց մենք հնարավորություն ենք ստեղծել դրսևորելու այն կամքը, որ մեր ժողովուրդը ցույց տվեց ապրիլյան պատերազմի ժամանակ»։ Կուզեի հասկանալ՝ մենք «հնարավորություն» բառն իրար նմա՞ն ենք հասկանում։ Սա հնարավորությո՞ւն է, թե՞ պարտադրանք։ Հնարավորությունն ազատություն է ենթադրում, սա հնարավորություն չէ, պարտադրանք է»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը։
Հ. Բագրատյանն ասաց, որ ելնելով նրանից, որ օրենքը վերաբերում է զինծառայողներին, նրանց նկատմամբ ունեցած հարգանքից՝ վաղը պարզապես չի քվեարկի, չի ուզում, որ այդ «ոչ»-ը մտնի պատմության մեջ։
«Շուտով նոր տարի է, մենք կտեսնենք 5 հատ լիմոնադ, 7 հատ լավաշ, 12 հատ բլինչիկ և ամեն բլինչիկի համար 5 րոպեանոց գովազդային ռեպորտաժներ՝ լրատվական տարբեր միջոցներով»,- այսօր Ագզային ժողովում այս մասին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով զինծառայողներին և նրանց ընտանիքներին արվող նվիրատվությունների մասին։
«Այս առաջարկվող փոփոխություններից հետո նախագիծն անփոփոխ է»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Ինչ վերաբերում է աղբյուրներին՝ չեմ ուզում առաջ ընկնել, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ առաջիկա օրերին առիթ եմ ունենալու և խնդրելու եմ նաև՝ խորհրդարանական որոշ ձևաչափով անդրադառնանք ձեր մատնանշած աղբյուրներից մեկը շատ հետաքրքիր, նոր ձևով ներդնելու համար մեր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Այս նախագծում շատ փոփոխություններ կան նախորդի նկատմամբ, բայց երբ ես ասում եմ՝ նոր մոտեցում, ես նկատի չունեմ՝ նոր մոտեցում առաջին ընթերցման նկատմամբ, ես ասում եմ, որ այս օրենքի գաղափարն առհասարակ նոր մոտեցում է»,- նշեց Վ. Սարգսյանը։
«Հիմնադրամի դրամագլխից ստացվող գումարներից որոշակի աջակցություն է ցուցաբերվել սոցիալապես լուրջ խնդիրներ ունեցող, ինչպես նաև՝ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ զինհաշմանդամներին, այդ ծախսերի հաշվետվությունն ինձ դժվար է գնահատել հրապարակված հաշվետվություններով, բայց, որ դրանք կատարվել են ամբողջությամբ կանոնադրության համապատասխան, դա ակնհայտ երևում է։ Սա հնչեցնում եմ, որ ցույց տամ, որ միշտ չէ, որ ակնհայտ թվացող լուծումն ամենաարդյունավետն է»,- նշեց Վ. Սարգսյանը։
«Կառավարությունը հայտարարում է, որ ստեղծում է սուվերեն հիմնադրամ երկիրը զարգացնելու համար։ Կառավարությունն անընդհատ այստեղ նույնիսկ մի փոքր գլուխ է գովել, թե՝ ես սա անելու եմ։ Հիմա դուք ստեղծում եք մի նման հիմնադրամ, բա նա կաշխատի՞»։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը ցանկանում էր հարց ուղղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի վերաբերյալ։
«Ես անմիջապես մեր հարցուպատասխանից հետո ուսումնասիրել եմ խնդիրը։ Պարզվեց, որ այնպես է լինում, որ երկուսս էլ ճիշտ ենք։ Օրենքը շարունակում է գործել, այսօր էլ տեղի են ունենում նիստեր, որոնք քննարկում են նման հայտեր։ Դուք ճիշտ եք այնքանով, որ այդ օրենքի վերջին երկարացումից հետո այն տարածվել է միայն մինչև 2015 թվականի մայիսի 15-ին 27 տարին լրացածները։ Վիճակագրությունը չի համընկնում ձեր ենթադրածի հետ, մենք տարեկան ունենում ենք մի քանի հարյուր դիմում բոլոր տարիներից։ Ամենաշատը եղել է 650 դիմում տարեկան»։
«Դուք Անվտանգության խորհրդի անդամ եք, վերջապես հայտարարեք՝ ամնիստիա լինելո՞ւ է, թե՞ ոչ»,- մեկ այլ հարցով կրկին նախարարին դիմեց Ա. Մանուկյանը։
Վ. Սարգսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի շրջանակներում կապահովվի ՀՀ պաշտպանության ժամանակ զիծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի կիրառումը և օրենսդրական կարգավորումների միասնականությունը։
«ՀՀ Սահմանադրությունը չի արգելում ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Գագիկ Ծառուկյանին ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, և իրենք այդ հայտը ներկայացրել են»,- այսօր «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդների՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
«Այդ ամեն ինչն արձանագրված է հուշագրում մի քիչ դիվանագիտական, մի քիչ քաղաքական լեզվով։ Բայց մենք կարող ենք արձանագրել, որ մեր շրջանում կա համաձայնություն հետևյալի մասին, որ, ինչպես հայաստանյան քաղաքական դաշտում ընդունված է ասել, մեր համագործակցությունը մետության և հակաության որևէ դրսևորում չի ունենալու։ Մենք չենք լինելու աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնամետ ուժ և չենք լինելու այդ կենտրոններից որևէ մեկին հակա։ Մեր ելակետը ՀՀ-ի շահերի գերակայության սկզբունքն է»։
«Այսօր մենք, ի դեմս այս փաստաթղթի, ունենք իրավիճակ, որ այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են»,- այսօր «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այդ ուժերի միջև ժամանակին եղած տարաձայնությունների մասին։
«Ցանկանում եմ ունենալ հանդուրժողականության և վստահության մթնոլորտ հետագայում՝ մեր գործունեությունն ավելի լայնածավալ ծավալելու համար, որպեսզի մենք կարողանանք այսօրվա իշխանության ջլատող այս իրավիճակից ժողովրդին դուրս բերել ու դեպի քաղաքակիրթ պետության տանել»։
«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները քիչ առաջ ստորագրեցին հուշագիր, որի համաձայն՝ 3 քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այսինքն` դաշինքով:
«Յուրաքանչյուր մարդ, հատկապես նրանք, ովքեր ծնվել են փակ համակարգով, ջրի նշանով, ունեն իրենց կեսը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:
«Երկրագունդը փոխում է իր կեղևը, շատ բան է տեղի ունենալու, բայց ժամանակի ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2017 թվականի կանխատեսումներն անելիս՝ ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։
«Հայաստանը կառուցվել է այնպիսի տարում, որ իշխել է Կշեռքը, իսկ Յուպիտերը 2017 թվականին կլինի Կշեռքի մեջ, դա նշանակում է, որ Հայաստանի համար քաղցր տարի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։
Աղետները, ոչնչացումները չեն բացառվում 2017 թվականին, որը կոչվում է Վարդագույն աքաղաղի տարի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ աքաղաղն աշխատասեր է, և այն տեսակները, որոնք աշխատասեր են, հաջողության մեջ կլինեն այս տարի. «2017 թվականն իր թվական տվյալներով ստացվում է «1»՝ 2+1+ 7=10, 0-ն […]
«Իմ 30-ամյա լրագրողական գործունեության ընթացքում նման դեպք չի եղել, շմայսների, թոխմախների, մյուսների արարքները սրա մոտ ընդամենը հաճոյախոսություններ են, ուղղակի զուգահեռներ հնարավոր չէ անցկացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով օրերս Ազգային ժողովում իր թերթի լրագրողի և պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի են ուզում վերածել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ահազանգեց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարիեն Թուխիկյանը։
Այսօր Ազգային ժողովում քննարկվեց 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարող իրավասու մարմինների նյութատեխնիկական ապահովման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։
«Նախագիծը մի քայլ առաջ է, բայց սողանցքները լիարժեքորեն փակ չեն»,- այսօր Ազգային ժողովում «Գնումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Այսօր Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ «ճանապարհային ոստիկանություն» հասկացությունը կվերանա, և կստեղծվեն Քրեական ոստիկանության և Հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ:
«Ենթադրենք, մենք այսօր հանում ենք այս սահմանափակումները և ոչ պրոֆիլային կրթություն ունեցող անձանց բոլոր խմբերում թույլ ենք տալիս։ Չե՞ք կարծում, որ մենք այստեղ պետք է փորձաշրջանների համար կրթություն չունեցողների համար մի քիչ բովանդակային փորձաշրջան ունենանք, ինչպես նաև այս խմբերի համար լինի վերապատրաստում։ Չի կարելի՝ ոչ պրոֆեսիոնալին Ոստիկանության քոլեջում սովորածի հետ նույն ծրագրով վերապատրաստես, կամ փորձաշրջան անցնի»,- հայտարարեց պատգամավորը։
«Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով հեռուստատեսությունը լցնել։ Պարտադի՞ր է՝ անընդհատ մարդուն մեռած ցույց տան, արյունոտ ցույց տան։ Խնդրում եմ՝ կա՛մ մի քիչ քչացնել այդ երևույթները, կա՛մ մի քիչ պարկեշտ ձևով ցույց տան, թող հաղորդեն, բայց ցույց չտան, ամեն երևույթի հետ կապված՝ կինո են նկարում»։ Վ. Եղիազարյանն էլ պատասխանեց, որ Ոստիկանության լրատվականն այդ առումով շատ զուսպ է։
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Ոստիկանության բնագավառում գրանցված առաջընթացը տեսնում է։ Այսօր Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա կարծիք հայտնեց՝ այն, որ Երևան քաղաքում գիշերով՝ ժամը 3-ին, 5-ին, 6-ին, կարող ես անվտանգ քայլել, առաջին հերթին՝ մեր Ոստիկանության գործունեության արդյունքն է։
«Դուք մշտապես խոսում եք այն մասին, որ ռեֆորմներ եք իրականացնում, որպեսզի Ոստիկանության հեղինակությունը բարձրանա, ձեր վերլուծություններով՝ ինչո՞ւ է այսքան նվազել հետաքրքրությունը, որ այդ պաշտոններում համալրելու համար դուք նաև առաջարկում եք բարձրագույն կրթության մարդկանց, որոնք ոստիկանական կրթությունից դուրս են»,- այսօր Ազգային ժողովում այս հարցով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը։