Բաժիններ՝

«Պատկերը բավականին մտահոգիչ է «Մարտիկ» հիմնադրամի պարագայում». Նախարարն ուսումնասիրել է հիմնադրամի հաշվետվությունները

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծի համաձայն՝ դրոշմանշային վճարն անձանց կողմից ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է և անձի կողմից աշխատավարձի միջոցով ստացված եկամտի չափի հետ չպետք է առհասարակ առնչություն ունենա։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վստահեցնել, որ այս օրենքի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման, հասարակության վստահությունը վայելող պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ, ինչի արդյունքում միանվագ վճարվող ապահովագրական  գումարների չափերը ներկայումս տրամադրվող գումարների չափերի համեմատ՝ կբարձրանան բազմապատիկ անգամ, ինչն էլ իր հերթին՝ կարևոր խթան կհանդիսանա բարձր ռիսկայնության պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարձրացման  համար»,- նշեց նախարարը։

Նա նկատեց, որ նախորդ ընթերցման ժամանակ՝ որպես խորհրդանիշ, անընդհատ բերվում էր «Մարտիկ» հիմնադրամը, որը, նախարարի խոսքով, կարծես թե իր գործունեությամբ այնպես է ստվերել այս գաղափարախոսությունը, որ այլևս անհնար է որևէ մեկին համոզել դրա արդյունավետության մեջ։

Կարդացեք նաև

«Իհարկե, ես մանրամասն ուսումնասիրել եմ բաց, բոլոր աղբյուրներում առկա «Մարտիկ» հիմնադրամի հրապարակված հաշվետվությունները։  Պետք է ձեզ ասեմ, որ պատկերը բավականին մտահոգիչ է «Մարտիկ» հիմնադրամի պարագայում՝ պարզ պատճառով, որովհետև երկար տարիների գործունեության ընթացքում այդ հիմնադրամի նվիրատուների թիվը  որևէ տարում չի գերազանցել  7000-ը, նվիրատուների գերակշիռ մեծամասնությունը եղել են զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամները։  Հավաքագրված  գումարները բոլոր տարիների ընթացքում կազմել են 1 միլիոն 200 հազար դոլար։

Բոլոր այդ հավաքագրված գումարներն անձեռնմխելի դրված են  բանկերում և որևէ  կոպեկ այդ հիմնադրամից չի ծախսվել։ Հիմնադրամի դրամագլխից ստացվող գումարներից որոշակի աջակցություն է ցուցաբերվել  սոցիալապես լուրջ խնդիրներ ունեցող, ինչպես նաև՝ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ զինհաշմանդամներին, այդ ծախսերի հաշվետվությունն ինձ դժվար է գնահատել հրապարակված հաշվետվություններով, բայց, որ դրանք կատարվել են ամբողջությամբ կանոնադրության համապատասխան, դա ակնհայտ երևում է։ Սա հնչեցնում եմ, որ ցույց տամ, որ միշտ չէ, որ ակնհայտ թվացող լուծումն  ամենաարդյունավետն է»,- նշեց Վ. Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս