«Վտանգի տակ է դեկտեմբերի 23-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ծնված երեխաների հոգևոր վիճակը». Աստղաբան
«Երկրագունդը փոխում է իր կեղևը, շատ բան է տեղի ունենալու, բայց ժամանակի ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2017 թվականի կանխատեսումներն անելիս՝ ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մոտ 150 տարի դա կշարունակվի, մինչև վերջնական փոփոխությունը։ Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ ավարտվել է Կալիի դարաշրջանը, հիմա նոր փոփոխություններ են լինում։
«Ճիշտ է, դեռ ծնվում է անորակ սերունդ, բայց նրանց մեջ բացառիկ երևույթներ կան, որոնք գալիս են ամսվա մեջ միայն մեկ օր։ Օրինակ, վտանգի տակ է դեկտեմբերի 23-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում ծնված երեխաների հոգևոր վիճակը, բացի 27-ին ծնվածներից, այդ օրը վտանգ չունի, շատ ընտիր, գիտական բարձր մակարդակով երեխա է սպասվում։ Հաշվել եմ նաև մարտ ամսվա համար։ 2 օր էլ այդ ամսվա մեջ կա՝ մարտի 8-ը և մարտի 23-ը, այդ օրերին շատ լավ երեխաներ են ծնվում, իսկ մնացած օրերին վտանգը կա, շատ խիստ վատ թերություններով երեխաներ են սպասվում, որի մասին չարժե խոսել»,- նշեց աստղաբանը։