Բաժիններ՝

«Մեր բարեփոխումներն օրինակելի են նույն ՌԴ-ի համար, նույն Ղրղըզստանի համար». փոխոստիկանապետ

«Դուք մշտապես խոսում եք այն մասին, որ ռեֆորմներ եք իրականացնում, որպեսզի Ոստիկանության հեղինակությունը  բարձրանա, ձեր վերլուծություններով՝ ինչո՞ւ է այսքան նվազել հետաքրքրությունը, որ այդ  պաշտոններում համալրելու համար դուք նաև առաջարկում եք բարձրագույն կրթության մարդկանց, որոնք  ոստիկանական կրթությունից դուրս են»,- այսօր Ազգային ժողովում այս հարցով փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Վ. Եղիազարյանը հավաստիացրեց, որ իրենք այնպիսի հոսք ունեն դրսից եկողների, որ ուղղակի չեն հասցնում  այդ կադրային աշխատանքները կազմակերպել, բայց այսօր իրենք կաշկանդված են հենց այս օրենքի պատճառով. «Մասնագիտացված կրթություն ստացած մարդկանց մասին է խոսքը, այդ մասնագիտությունների ցանկը կառավարությունը պետք է սահմանի, այնպես չէ, որ մենք, ասենք, գյուղատնտեսության բարձրագույն դիպլոմ ունեցողին նշանակենք օպերլիազոր։ Մեր Հայաստանի Ոստիկանությունը թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ ԱՊՀ շրջանակներում բավականին բարձր հեղինակություն ունի, մեր բարեփոխումները նույնպես օրինակելի են նույն ՌԴ-ի համար, նույն Ղրղըզստանի համար, մեզանից բավականին փորձ են նրանք վերցրել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս