Բաժիններ՝

«Աճել է աշխատավարձը, ու միջին սպայական անձնակազմի աշխատավարձերը բավարար են». Փոխոստիկանապետ

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը Ոստիկանության բնագավառում գրանցված առաջընթացը տեսնում է։ Այսօր Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա կարծիք հայտնեց՝ այն, որ Երևան քաղաքում գիշերով՝ ժամը 3-ին, 5-ին, 6-ին, կարող ես անվտանգ քայլել, առաջին հերթին՝ մեր Ոստիկանության գործունեության արդյունքն է։

«Անկեղծ ասած, ես ոչ ծանոթ, ոչ եղբայր չունեմ Ոստիկանությունում, ինչպես Էդուարդ Շարմազանովը, բայց ես էլ եմ միանում պարոն Շարմազանովի ասածին»,- հայտարարեց Մ. Մինասյանը։ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ շահագրգռեն մարդկանց գալ այդ բնագավառում աշխատելու։

Վ. Եղիազարյանը բացառեց այն երևույթը, որ շահագրգռվածություն պետք է լինի. «Կրթահամալիրի անձնակազմը չի ստանում որևիցե  լուրջ նյութական հատուցումներ, իսկ հիմա մենք ուզում ենք գոնե տալ մինիմալ աշխատավարձ՝ 60 հազար դրամի չափով։ Ինչ վերաբերում է Ոստիկանության աշխատակիցների վարձատրությանը, վերջին ժամանակներս այս ուղղությամբ քայլեր են արվել, աճել է աշխատավարձը, ու միջին  սպայական անձնակազմի աշխատավարձերը բավարար են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս