ՀՀԿ-ն այսօր և վաղը ոչինչ չի նախատեսում անել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում: 168.am-ին այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Մարիանա Ֆրունջյանը գտնում է՝ պետք է բարձրացնել հասարակության ինքնագիտակցականը՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, թե արդյոք ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվելո՞ւ են ազատ և արդար մթնոլորտում՝ Մ. Ֆրունջյանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ պետք է հոգեբանորեն հասկանա և գիտակցի՝ ինչի և ինչպես է գնում:
«Այս ընտրարշավին հաստատվեց այն թեզը, որ, եթե երկիրը կուսակցական քաղաքական համակարգով կայուն, զարգացած օրգանիզմ չունի, անթույլատրելի է անցնել խորհրդարանական հանրապետության մոդելին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Մերժելով պոպուլիզմը, անձնական կորպորատիվ շահերը բավարարելու նպատակով խորհրդարանում մանդատ կորզելու արդեն հայաստանյան դաշտում լայնորեն տարածված պրակտիկան, ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում է այնպիսի կարգախոսով, որը թույլ կտան այդ երկուսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանը:
«Այսօր հատկապես 3-րդ, 4-րդ պաշտպանական շրջանների, այսինքն՝ Աղդամի ուղղությամբ որոշակի կրակոցներ եղել են: Փառք Աստծո, որևէ զոհ և վիրավոր չունենք»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Առաջին դեպքն է ընտրություններում, որ առաջացրել է ընտրաբրոքերներ հասկացողությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել առանց քաղաքակիրթ աշխարհի՝ ուղղակի անհնարին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը:
«Մենք դեմ չենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, հակառակը՝ մենք գտնում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր շատ վատ վիճակում են, և այս հարաբերությունները փրկելու կարիք կա: Մենք գտնում ենք, որ կարող ենք Հայաստանը բերել ճիշտ ուղու վրա՝ դա եվրոպական ուղղությունն է, մենք գտնում ենք և կարող ենք հայ-ռուսական հարաբերությունները փրկել, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն գործընկերային և միևնույն մակարդակի վրա գտնվող»:
Երկրորդ նախագիծը «ԴԵՊՈՊ Կառավարման ինստիտուտն» իրականացնում է «168 Ժամ» թերթի խմբագրության հետ:
«Գագիկ Մելիքյանն առաջարկել էր օրենքը կիրառելիս հետադարձ ուժին վերաբերող կարգավորումներ նախատեսել: Առաջարկության համաձայն՝ օրենքի նախագծի երկրորդ հոդվածում լրացվել է նոր երկրորդ մաս, որով հստակ սահմանվում է, որ օրենքը կիրառվելու է նաև այն դեպքում, երբ տուգանքը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և ուժի մեջ մտնելու պահին օրենսգրքի 305 հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված ժամկետները չեն լրացել»:
«Պալատին տրվում է լիազորություն ճարտարապետներին արտոնագրելու, միայն արտոնագրած ճարտարապետն իրավունք ունի աշխատել՝ որպես ճատարապետ: Օրենքն իր մեջ նախատեսում է հատուկ գրանցամատյանների վարում, ստեղծում և այլն»:
Լևոն Յոլյանն ընտրվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ: Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:
«Ցանկացած զարգացած երկրում էլ կիրառվում են համանման նորմեր: Այո, կան զոհեր, ցանկացած դեպքի վերաբերյալ հետաքննություն է տեղի ունենում, և փաստն այն է, որ քաղաքացիները շատ հաճախ չեն պահպանում այդ անվտանգության հրահանգները, որոնք սահմանվում են»:
Վ. Վարդանովը կարծում է՝ ընտրություններին հնարավոր է՝ խառնաշփոթ իրավիճակներ լինեն, հակառակորդը գայթակղվի, որ կարող է ձեռբերումներ ունենալ առաջնագծում. «Մարտի մեկի դեպքի ժամանակ իրենք 2 դիրք են գրավել, 1996 թվականին որոշակի առաջխաղացման փորձ են արել: Եթե ընտրություններից հետո լարվածություն լինի, դա կարող է բերի նրան, որ թուրքը կարող է դրանից օգտվել ու համարել հարմար պահ»:
«Լայնամասշտաբ գործողություն հնարավոր է, բայց նայած՝ ինչ դրա տակ կտեսնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
«1992 թվականից սկսած ստեղծվել է մի համակարգ, որը կոնֆլիկտը կառավարելու համար է: Մեզ մոտ անընդհատ խառնում են Մինսկի գործընթացը՝ համարելով կոնֆլիկտը կարգավորելու համակարգ, բայց դա կոնֆլիկտը կառավարելու համակարգ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Պատահական չէր, որ այս դահլիճում ինչ-որ մի ժամանակ թևածում էր մի հարց՝ «ո՞ւր է Իշխան Զաքարյանը»: Այդ հարցն այս դահլիճում մի քանի անգամ հնչեցվեց, որովհետև մի քանի համարձակ ելույթներից, հաշվետվություններից, աղմկալից քաղաքական գործընթացներից հետո Իշխան Զաքարյանն այլևս այս դահլիճ չէր գալիս: Այստեղ հարց է ծագում՝ ձեր մասին այդ հարցը հնչելո՞ւ է՝ «ո՞ւր է Յոլյանը»: Իշխան Զաքարյանի դեպքում մենք իմացանք՝ ինքն ուր է, ինքը հիմա «Ծառուկյան» դաշինքի երկրորդ համարում է, ձեր դեպքում կարո՞ղ է չհնչի այդ հարցը, որովհետև դուք չեք գա համարձակ հաշվետվություններ կարդալու»,- դիմելով Լ. Յոլյանին՝ հարցրեց Լ. Զուրաբյանը:
«Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները պետք է պահեն իրենց քաղաքական չեզոքությունը: Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում միշտ պատրաստ կլինեմ հարցերի համընդհանուր քննարկմանը և արդյունավետ լուծումներ գտնելուն: Կողմնակից եմ, որ Վերահսկիչ պալատը ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ գործունեություն ծավալի»:
«Մենք պետք է կարողանանք միջազգային միջնորդներին, նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, տեղ հասցնել այն ճշմարտությունը, որ նման անհամարժեք, կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, բացի այն, որ Ադրբեջանը դրանք որպես ծխածակույթ է օգտագործում իր հերթական ապակառուցողական ձեռնարկների համար»:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ անդրադարձավ Ն. Զոհրաբյանի բարձր խոսելուն. «Ես խնդրում եմ՝ այս դասին էլ, հաջորդ դասին էլ, բոլորին, ովքեր կարճ, երկար հիշողություն ունեն, ձայնալարերն այդքան չծանրաբեռնեն, մի քիչ ցածր և հանգիստ խոսեն: Տիկին Զոհրաբյան, դուք երբ հանգիստ եք խոսում, շատ ավելի հաճելի եք»:
«Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ նստած քաղաքական ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են այնպես, կարծես թե իրենք այսպես կուսական կեցվածք ունեն: Գնացեք Գյումրիում հարցրեք՝ ով էր ընտրակաշառք բաժանում և ով է բարձրացրել ընտրակաշառքի գինը: Գնացեք գյումրեցիներին հարցրեք, ու կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ միայն վերագրում են իշխանական ուժին, ըոլորը՝ առանց բացառության, այդ արատն օգտագործում են»,- հայտարարեց Խ. Հարությունյանը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջարկեց հրատապ փոխել ներկայիս Ընտրական օրենսգիրքը (ԸՕ): Նա նշեց, որ պատերազմող երկրի համար ճոխություն է նման ԸՕ ունենալը:
Դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ ուզում է հասկանալ՝ ի՞նչն է խանգարում այս քառօրյայում քննարկման դնել ԱԺ հայտարարության նախագիծը՝ 2014 թվականին սկսված և առ այսօր շարունակվող Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանական գործողություններ որակելու. «Մենք լավություն չենք անում մեր եզդի բարեկամներին, մենք ընդամենը փորձում ենք տեղի ունեցած փաստին տալ իրավական գնահատական»:
«Ինչպիսի՞ քննարկումներ են տեղի ունեցել քաղաքական մեծամասնության շրջանակներում, ինչո՞ւ է Արթուր Սարգսյանը ձերբակալված, ի՞նչ հանցագործություն է արել, որի համար նա մինչև այսօր տառապում է, առավել ևս, որ բոլորին հայտնի է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ»:
«Փառք մեր զինվորներին և հրամանատարներին, որ զգոն են եղել: Այսուհանդերձ, պետք է նկատել, որ նորից ռազմական գործողությունների էսկալացիա է տեղի ունենում: Այս ամենը չի կարելի որպես առանձին դրվագ դիտարկել, սա ապրիլյան պատերազմի շարունակությունն է և նախերգանքը նոր պատերազմական գործողությունների համար»:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը լրացել է, և դադարեցվել են նրա լիազորությունները:
«Իբրև արտաքին քաղաքականության առանցք՝ կարևորում եմ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք նոր որակի և մակարդակի պետք է բարձրացվեն, իսկ աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ դրանց ճշգրիտ համադրումը մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության հաջողության գրավականները պետք է լինեն»,- հայտարարեց Ս. Օհանյանը:
Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց Արցախի խնդրի վերաբերյալ իրենց դաշինքի դիրքորոշումը:
«Անշուշտ, բանակը, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, խնդիր ունի էլ ավելի կատարելագործվելու: Այո, մենք այսօր կարիք ունենք նոր, ժամանակակից սպառազինությունների ձեռքբերման»,- այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իմ որոշման հիմքում այն խորը համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, տնտեսական քաղաքականությամբ, հասարակական, բարոյական մթնոլորտով՝ Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են: Սա շրջադարձային պահ է բոլորիս համար: Կամ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը, մեր առջև ծառացած մարտահրավերների խորությունը և համատեղ ջանքերով կփոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը, մեր քաղաքացիների բարեկեցությունը, կամ կկանգնենք իրական աղետների առաջ»: