Քիչ առաջ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Վանաձորից ուղիղ միացմամբ հայտնեց, որ Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է իրենց դաշինքի վստահված անձը:
Գ. Ծառուկյանն արդեն քվեարկած և ծրարի մեջ դրած քվեաթերթիկի հետ քվեախցիկից դուրս հանեց նաև մյուս 8 քվեաթերթիկները: Հանձնաժողովի անդամները նրան ասացին, որ դրանք պետք է քվեախցիկում աղբամանը նետվեին, սակայն Ծառուկյանը դրանք հետը դուրս հանեց:
«Դու մի հատ բոլորին հարցրու՝ ժողովուրդ, որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք: Աղջիկ ջան, կարող եք գնալ Կոտայքի մարզ ցանկացած տեղ, ով էլ չգնա, ամոթ իրեն, ցանկացած քաղաքացու հարցրեք, մենք եկել ենք ծրագիր իրագործենք: Գնացեք ցանկացած տեղ հարցրեք, եթե մեկդ կասի, ուրեմն բաժանել ենք»:
«Թուրքը հույս ունի, որ մենք ա՛յ տենց իրար կարող է բախվենք, նույնիսկ զենքի հասնի: Հույս ունի՝ մենք ինքներս մեր հարցերը լուծենք, հետո ինքն օգտվի»,- նշեց Վ. Վարդանովը՝ նկատելով, որ ամեն ինչ մեզնից է կախված:
Եվրոպական ժողովրդավարական ընտրությունների պլատֆորմի ներկայացուցիչ Ադամ Բուսուլեանուն, ով Հայաստան է եկել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ իրենց Հայաստանում մերժել են հավատարմագրել՝ որպես դիտորդական կազմակերպություն:
«Ընտրություն ասելով՝ մենք չպետք է հասկանանք միայն վաղը չէ մյուս օրվա օրը, այսինքն՝ ապրիլի 2-ը միայն քվեարկության օրն է, ընտրությունների ամբողջ գործընթացը եթե վերցնենք նույնիսկ նախընտրական քարոզչության սկիզբը, դրանից շուտ էլ է սկսվել: Այս ընթացքում մենք տեսանք այնպիսի երևույթներ, որոնք ուղեկցվում էին նաև նախորդ ընտրությունների նախընտրական շրջանում՝ և՛ անհավասար պայմանները, և՛ բռնությունները, և՛ վարչական ռեսուրսի չարաշահումը, և՛ ցուցակները, որ այդպես էլ կարգի չբերվեցին: Այս ամենը լրջագույն հիմքեր են տալիս՝ ասելու, որ քվեարկությունը նույնպես չի ընթանալու նորմալ ձևով: Մեծ հույսեր ես նույնպես չունեմ»:
«Մենք գտնում ենք, որ նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարություններին պատշաճ պատասխաններ չեն տրամադրվել»,- այսօր Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ասուլիսի ժամանակ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը:
«Դուք տեսնում եք, որ ամենաբազմամարդ ու ինքնաբուխ հավաքները «Ծառուկյան» դաշինքի, Ծառուկյան Գագիկի հավաքների ժամանակ են լինում. ժողովուրդը կարծես թե կողմնորոշված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ, պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Ի տարբերություն մյուս ընտրությունների՝ քարոզարշավի լուսաբանումը հաճելիորեն տարբերվում էր մյուսներից, մամուլը բավականին համաչափ և օբյեկտիվ մեկնաբանում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:
Ն. Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ զիջում է եղել տարբեր տարիներ շարունակ, դրա անունը դրել են փոխզիջում. «Երբ Ալիևն ասում է, որ Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի մոտ չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում փոխզիջման մասին խոսելը նշանակում է՝ Ադրբեջանին մոտեցնել Ստեփանակերտին, Երևանին, Սևանին»:
«Եթե այն քաղաքացիները, որ մեզ հետ անձնական շփումներում հավաստիացրել են, որ քվեարկելու են մեր օգտին, գնան ու իսկապես քվեարկեն մեր օգտին, մենք ընտրություններում կհաղթենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Քիչ առաջ «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գորիսից ուղիղ միացմամբ ասաց, որ իր թիմակիցները, որոնք քարոզչություն են իրականացնում Երևանի Խորենացի 47 հասցեով, ահազանգել են, որ 10-15 հոգանոց խումբը մոտեցել է նրանց և զգուշացրել, որ այդ տարածքում քարոզչություն չիրականացվի, որովհետև դա «իրենց բակն է, իրենց հայաթն է»:
«Այնպիսի հարց եք տալիս, կարծես մեկը մահամերձ վիճակում է, դուք էլ եկել եք խոստովանություն կորզելու համար, որպեսզի մարդը հանգիստ խղճով մահանա»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե՝ ՀՀԿ-ն 18 տարի իշխանության ղեկին է, այդ տարիների ընթացքում ընտրություններում ՀՀԿ-ի կողմից երբևէ վարչական լծակ չի՞ օգտագործվել, կամ գումար չի՞ բաժանվել:
«Այս պահին օբյեկտիվ լինելու մասին խոսք գնալ չի կարող: Դո՞ւր է գալիս մեզ, թե՞ դուր չի գալիս, ՀՀ քաղաքացիներն ունեն իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները՝ այդ թվում՝ կուսակցության անդամ լինելու և ընտրարշավին մասնակցելու: Եթե տվյալ տնօրեններն իրենց աշխատանքը կատարել են ոչ պաշտոնական լիազորությունների շրջանակներում, ոչ աշխատանքային ժամին, ապա ակնհայտ է, որ այստեղ խախտման մասին խոսք գնալ չի կարող: Ընտրողների ցուցակներ հավաքում են բոլոր քաղաքական կուսակցությունները: Սա ակնհայտ է, եթե չեն հավաքում, շատ ավելի վատ»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
«ՕՐՕ-ն երեկվանից կարծես թե անցել է պլան C-ի, եթե իրենց մոտ չի ստացվում, պետք է անպայման ինչ-որ մեկին կպնել: Օսկանյանի երեկվա ասուլիսին ակնհայտ էր, որ այն ռևերանսները, որ նա անում էր «Ծառուկյան» դաշինքի հանդեպ, դա պլան C-ն էր՝ փորձել ինչ-որ մի բան ստանալ՝ կպնելով իրենից ավելի մեծ ու հեղինակություն ունեցող ուժին»,- նշեց Ա. Աշոտյանը:
«Ընտրարշավը հիմնականում հանգիստ է անցնում, ուրախ եմ, որ բոլոր կողմերին հաջողվում է զերծ մնալ ծայրահեղական կողմնորոշումներից, ու հասարակության բևեռացման գործընթաց այս ընթացքում չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Այսօր «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Արարատում: Դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Իրազեկ քաղաքացիներ» հասարակական կազմակերպության ներկայացրած ձայնագրություններին, որոնցում հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմում են իրենց հավաքագրած ցուցակների մասին:
«Ոչ՛ մեր, ո՛չ մեր ռեյտինգայինների մոտ չեք գտնի այնպիսի արատավոր երևույթներ, որոնց մասին մենք պարբերաբար լսում ենք՝ բարեկամներն այս կամ այն պաշտոնի են, այս կամ այն բիզնեսի տերն են: Մեզ համար ամենակարևոր խնդիրը լինելու է ոչ թե աթոռը, պաշտոնը, փողը, խնդիրը լինելու է կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին: Իմ պատիվը ես ոչ մեկին չեմ տա»:
Բա դուք ասում եք՝ կաթի մթերման գործարան հնարավոր չէ ունենալ… Կամ, որ քո եղբայրը ՀՀԿ-ի առաջին համար Վիգեն Սարգսյանի խորհրդականն է և Արարատի մարզում աշխատում է ՀՀԿ-ի համար, դա ո՞նց է լինելու, դրա համար էլ դու գնացել-առաջադրվել ես Սյունիքում, բաժանել եք երկու ախպերների մեջ. մեկն Արարատի մարզում ապահովում է Արամ Սարգսյանի ասած՝ հանցավոր իշխանության վերարտադրությունը, մյուսն էլ գնացել է, իր մարզը թողած՝ Սյունիքում առաջադրվում է, որ ախպորը չխանգարի:
Այսօր «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Գառնիում: Դաշինքի ցուցակի առաջին կին թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հորդորեց մարդկանց գնալ ընտրության և քվեարկել այնպես, ինչպես իրենք են ուզում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այսօր առաջին անգամ ցուցադրվում է տեղամասային կենտրոններից հեռարձակում իրականացնելու թեստային տարբերակը, որովհետև շուրջ 1500 տեղամասային կենտրոններում լինելու են տեղադրված նաև համապատասխան տեսանկարահանող սարքեր, և դրանցից իրականացվելու է օնլայն հեռարձակում:
«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոնիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խոսելով երեկ Sut.am կայքում հրապարակված ձայանգրությունների մասին:
«Հիմա ես ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, որովհետև պետք է մանրամասն ուսումնասիրեմ: Ամենավտանգավոր բանն այն է, երբ ստեղծվում է պատրանք լայնածավալ խախտումների, երբ իրականում նման դեպքերում պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվի»:
«Իմ խորին համոզմամբ՝ դա ուղղակիորեն չի կարող կապվել նախընտրական փուլի հետ»,- նշեց Դ. Հարությունյանը, ով Ս. Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
«Ես չեմ հիշում մի վախտ, որ ձեր մեծամասնականով ընտրված պատգամավորը լինի ձեր կողքին ու ձեզ հետ քայլի: Այժմ ձեր բախտը բերել է, որ գալիս է մի թեկնածու, որը տարին 12 ամիս քայլում է մարդկանց կողքով, իրականացնում ծրագրեր ու ստեղծում ավանդույթներ: Ամենալավ թեկնածուն, ինքներդ կհամոզվեք, որ Սամվել Ալեքսանյանն է, որը երբեք սուտ խոստումներ չի տվել»:
«Տեր-Պետրոսյանի այս կոչով հանդես գալը համարում եմ նախընտրական քարոզչությանն ուղղված որոշակի պրոցես, գտնում եմ, որ չկա Հայաստանում մարդ, որը չի ցանականում խաղաղություն, բայց խաղաղության լավագույն երաշխավորը ուժեղ Հայաստան ունենալն է, միշտ պատրաստ լինելն է պատերազմին: Մի բան ակնհայտ է, որ բանակցային պորցեսից դուրս է մնացել է ԼՂՀ-ն, ինչը նրկայիս իշխանությունների պատճառով է եղել: ԼՂՀ ճակատագիրը պետք է ԼՂՀ ժողովուրդը որոշի: Ընդ որում, սա նախընտրական քորզչություն իրականացնելու լավագույն թեման չէ»:
Դավիթ Հարությունյանը նշեց՝ երբ առաջին անգամ իրենք որոշում էին կայացնում՝ կատարելու այս «կարևոր» քայլը, բավականին բարդ էր, դեռևս պարզ չէր՝ ԱՃԹՆ-ն ինչ է, արդյունքները ոչ այնքան ակնհայտ էին, թեև կային վերլուծություններ, բայց այդքան հստակ չէին:
«Մեզ համար կարևորը հավասարակշռությունն է, գտնել այն բանաձևը, որը բոլորի համար կստեղծի թափանցիկ և արդյունավետ կառավարման դաշտ, կներգրավվեն ներդրումներ, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ, ոլորտում միջազգային լավագույն փորձի և ստանդարտների կիրառում: Նպատակը բավականին հավակնոտ է, դրան հասնելու համար, բարի կամքից բացի՝ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի բազիս, որտեղ շահառուները կունենան համատեղ որոշումներ կայացնելու մեխանիզմ: Այս հարթակը մենք գտանք ԱՃԹՆ ձևաչափում»:
«Նորմալ մարդն այսօր ո՞նց պետք է ՀՀԿ-ին ձայն տա, որ այս տարիների ընթացքում մենք այս օրին ենք հասել»,- այսօր Գավառում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
«Երկրորդ անգամ երբ ազատեցին, դուք ինքներդ՝ որպես թղթակիցներ, փորձեք պարզել՝ 6-16-ն ինքը որտե՞ղ է գտնվել և ի՞նչ է արել, դուք փորձեք ինֆորմացիա ստանալ, ինձնից մի պահանջեք, բայց երբ կպարզեք, մի վարանեք, դրա մասին գրեք»: