«Սեյրան Օհանյանը քարոզարշավին կներկայացնի իր «մեղքերը»». ՕՐՕ դաշինքի անդամ

«Մերժելով պոպուլիզմը, անձնական կորպորատիվ շահերը բավարարելու նպատակով խորհրդարանում մանդատ կորզելու արդեն հայաստանյան դաշտում լայնորեն տարածված պրակտիկան, ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին  մասնակցում է այնպիսի կարգախոսով, որը թույլ կտան այդ երկուսը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի անդամ Զոյա Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ իրենց կարգախոսի վերաբերյալ կան շատ իրարամերժ կարծիքներ, նույնիսկ մյուս ուժերը միավորվում և դուրս են գալիս խաղաղության դեմ, ինչը, ըստ Զ. Թադևոսյանի, անհասկանալի և անընդունելի է. ««Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսն անհրաժեշտ է հայ ժողովրդին միայն այն նկատառումներից ելնելով, որ մարդկությունը վաղուց դարերի խորքում թողել է վանդալիզմը, թողել է բռնությունները, վայրենության ժամանակաշրջանը, և այսօր քաղաքակիրթ աշխարհ գոյություն ունի: Որևէ տնտեսագետ չի կարող ապացուցել, որ հնարավոր է զարգացում պատերազմի պայմաններում»:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սուսաննա Մուրադյանն էլ նշեց, որ իրենք հպարտ են, որ երեք հայտնի քաղաքական գործիչներ միացել և կազմել են այդ դաշինքը, և դաշինքի կազմման, կառուցման հիմքում ընկած է եղել միայն մեկ նպատակ՝ այս երկիրը հանել այս խայտառակ քաղաքական և տնտեսական իրավիճակից:

«Մենք նույնպես կողմնակից ենք Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Մեր թիրախը լինելու է ՀՀԿ-ն, որովհետև նա է ձախողել մեր երկրի թե՛ տնտեսությունը, թե՛ արտաքին, և թե՛ ներքին քաղաքականությունը: Մենք բացառում ենք որևէ համագործակցություն կամ դաշինք ՀՀԿ-ի հետ: Սա արդեն մեսիջ է, որպեսզի ընտրողը հասկանա, որ մենք «խաղեր» տալու համար չենք եկել, այլ եկել ենք իրական քվե ստանալով՝ իշխանության գնալու, որպեսզի իրականացնենք մեր ռեալիստական ծրագրերը: Շատ մարդակենտրոն ծրագիր է մեր դաշինքի ծրագիրը: Մեր դաշինքում շատ հայտնի մասնագետներ կան արտաքին քաղաքականության բնագավառի հետ կապված, կա հայտնի ռազմական գործիչ, որը հետագայում նաև քարոզարշավին կներկայացնի իր «մեղքերը», նաև իր ծրագրերը»,- նշեց Ս. Մուրադյանը:

Կարդացեք նաև

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մարիանա Ֆրունջյանն էլ նշեց, որ կարևորում է այն հիմնախնդիրները, որ մեր առաջնորդը ներկայացնում է. «Չեմ կարծում, որ այստեղ պոպուլիզմի հարց կա: Ավանդների հետ կապված՝ կարող եմ ասել, որ տարիներ առաջ ունեցել ենք այդ փորձը, և բավականին շատ մարդիկ ստացել են այդ ավանդները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս