
Վիճաբանություն ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյանը Խոսրով Հարությունյանին հորդորեց «կուսական կեցվածք» չընդունել

«Այս Ընտրական օրենսգրքի ամենամեծ առավելությունն այն է, որ բացառում է կարուսելը, հետևաբար՝ ընտրակաշառք բաժանելու որևէ շարժառիթ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ նստած քաղաքական ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են այնպես, կարծես թե իրենք այսպես կուսական կեցվածք ունեն: Գնացեք Գյումրիում հարցրեք՝ ով էր ընտրակաշառք բաժանում և ով է բարձրացրել ընտրակաշառքի գինը: Գնացեք գյումրեցիներին հարցրեք, ու կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ միայն վերագրում են իշխանական ուժին, ըոլորը՝ առանց բացառության, այդ արատն օգտագործում են»,- հայտարարեց Խ. Հարությունյանը:
Նրա այս վերջին խոսքերը թեժացրեցին մթնոլորտն ԱԺ-ում: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն բաժանում ընտրակաշառք, թող չասի՝ առանց բացառության:
Խ. Հարությունյանը կրկնեց, որ առանց բացառության՝ բոլորը բաժանում են: Իսկ ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին՝ ասաց, որ իրենք էլ չեն բաժանում ընտրակաշառք: