«Տեսախցիկները գուցե լրացուցիչ միջոց են, սակայն տեսախցիկների որևէ կարիք չկար». Դավիթ Հարությունյան

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր այն տեխնիկական սարքավորումների ցուցադրությունն ու փորձարկումը, որոնք պետք է կիրառվեն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այսօր առաջին անգամ ցուցադրվում է տեղամասային կենտրոններից հեռարձակում իրականացնելու թեստային տարբերակը, որովհետև շուրջ 1500 տեղամասային կենտրոններում լինելու են տեղադրված նաև համապատասխան տեսանկարահանող սարքեր, և դրանցից իրականացվելու է օնլայն հեռարձակում:

«Այսօր մենք ներբեռնել ենք տեխնիկական սարքավորման մեջ ամբողջ Երևան քաղաքի ընտրողների ցուցակը՝ որպես մեկ պայմանական տեղամաս: Նպատակն է եղել՝ հրավիրել կուսակցությունների ներկայացուցիչներին, քաղհասարակության ներկայացուցիչներին, հանրությանը, ԶԼՄ-ներին՝ փորձարկելու գրանցման համակարգը, փորձելու գրանցվել նույնիսկ ավել անձը հաստատող փաստաթղթերով՝ պարզելու համար համակարգի վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ ու ուսումնասիրելու՝ արդյոք վերացվե՞լ են այն բոլոր թերությունները, որոնք նկատվել էին առաջին անգամ թեստային ծրագիր իրականացնելիս: Այն ժամանակահատվածում բոլոր այն թերությունները, որոնք նկատվել են առաջին թեստավորման ընթացքում, դրանք վերացված են»,- նշեց Տ. Մուկուչյանը:

Նշենք, որ երբ անձը երկրորդ անգամ էր մոտենում քվեարկության, սարքավորումները հատուկ ազդանշաններ էին տալիս, ու կտրոնի վրա ֆիքսվում էր, որ տվյալ անձը երկրորդ անգամ է մոտեցել:

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ընտրական տեղամասում խախտումներ անելը գրեթե բացառված է: Նրա կարծիքով՝ պատճառը ոչ միայն սարքավորումներն են, այլև ընտրողների ցուցակների հրապարակումը. «Այսինքն՝ բոլորը կարող են ստուգել ցուցակը, տեսնել, որ յուրաքանչյուր մարդ ընդամենը մեկ անգամ է այդ ցուցակում»:

Լրագրողներից մեկի հարցին, թե՝ այն տեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն լինելու, խախտումներն ու կեղծիքներն ինչպե՞ս են կանխվելու ու արձանագրվելու, Դ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ՝ տեսախցիկների կարիքն անգամ չկար: Տեսախցիկները գուցե լրացուցիչ միջոց են, սակայն տեսախցիկների որևէ կարիք չկար, որովհետև մեր սարքավորումները բավականին լավ են աշխատում, անգամ մեծ տեղամասերում, երբ պահանջվում է սինքրոնիզացիա, սինքրոնիզացիան տեղի է ունենում ակնհայտորեն: Ցուցակի ճիշտ կազմումը և սարքավորումների աշխատանքը կանխելու են 99.9 տոկոս խախտումները տեղամասում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։