ՕՐՕ դաշինքի առաջին քայլը լինելու է քաղբանտարկյալների ազատ արձակումը

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Արարատի մարզի Վեդի քաղաքում:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հորդորեց ուշադրություն դարձնել, թե ովքեր են իրենց դաշինքում, և, թե ինչ կապ ունեն այսօրվա արատավոր երևույթների հետ. «Ոչ՛ մեր, ո՛չ մեր ռեյտինգայինների մոտ չեք գտնի այնպիսի արատավոր երևույթներ, որոնց մասին մենք պարբերաբար լսում ենք՝ բարեկամներն այս կամ այն պաշտոնի են, այս կամ այն բիզնեսի տերն են: Մեզ համար ամենակարևոր խնդիրը լինելու է ոչ թե աթոռը, պաշտոնը, փողը, խնդիրը լինելու է կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին: Իմ պատիվը ես ոչ մեկին չեմ տա»:

Ներկաներից մի աղջիկ հարցեց՝ խոստանո՞ւմ եք, որ, եթե գաք իշխանության, այս տարվա մեջ բոլոր քաղբանտարկյալներն անխտիր՝ սկսած Ժիրայր Սէֆիլյանից, Շանթ Հարությունյանից, Պավլիկ Մանուկյանից, ազատ կարձակվեն: Ի պատասխան՝ Ս. Օհանյանն ասաց. «Դա մեր առաջին քայլն է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031