Տիգրան Մուկուչյանը՝ հրապարակված ձայնագրությունների մասին

«Բոլոր ձայնագրությունները խնդրել ենք պարոն Իոնիսյանից, վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ խոսելով երեկ Sut.am կայքում հրապարակված ձայանգրությունների մասին:

Հիշեցնենք, որ երեկ Sut.am կայքը հրապարակել էր ձայնագրությունները, որոնք, ըստ կայքի, փաստում են, որ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում և մանկապարտեզներում: Այդ ձայնագրություններում հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն են պատմում իրենց հավաքագրած ցուցակների մասին:

Տ. Մուկուչյանը նշեց, որ պետք է այդ ամբողջը լսել, յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ ինքնուրույն փաստական հանգամանք. «Կլսենք, արդյունքում՝ ինչպիսի՞ն կլինեն դիրքորոշումները, դրանց վերաբերյալ կիրազեկենք»:

Իսկ թե ե՞րբ կավարտվեն ձայնագրությունների ուսումնասիրությունները՝ Տ. Մուկուչյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դրանց ծավալից է կախված:

Նա նաև հայտնեց, որ «Ելք» դաշինքի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը՝ Առաքել Մովսիսյանի թեկնածությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ քննարկվելու է այսօր. «Եթե դիմումը դեռ չի քննարկվել դիմումի վերաբերյալ դատողություններ անելը ճիշտ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031