«Դա ուղղակիորեն չի կարող կապվել նախընտրական փուլի հետ». Դավիթ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գտնում է՝ շատ «ակտիվ, բուռն» քարոզարշավ է ընթանում: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը՝ Դ. Հարությունյանն ասաց, որ ոչինչ չի կարող ասել Ս. Բաբայանի ձերբակալության հետ կապված, բացի պաշտոնական հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

«Իմ խորին համոզմամբ՝ դա ուղղակիորեն չի կարող կապվել նախընտրական փուլի հետ»,- նշեց Դ. Հարությունյանը, ով Ս. Բաբայանի ձերբակալության մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Տեսանյութեր

Լրահոս