«ՕՐՕ-ն տապալեց իր A և B պլանները, հիմա անցել է պլան C-ին». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բնական է համարում, որ քարոզարշավի կազմակերպման, ինտենսիվության և մեթոդաբանության տեսակետից՝ ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքն առաջատարն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Աշոտյանը նշեց, որ ակնհայտ է, որ ՕՐՕ դաշինքը տապալել է իր առաջին երկու պլանները:

«ՕՐՕ-ն տապալեց պլան A-ն՝ լուրջ քարոզարշավ, հեղինակություն, բարձր վարկանիշեր… Տեսան, որ դա չկա: Բարեհաջող տապալեց նաև պլան B-ն, որը հալածյալի կերպար ստանալն էր տարբեր միջադեպերի և գնահատականների միջոցով: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք քարոզարշավի մեկնարկին հրաժարվում Սամվել Բաբայանի կերպարից՝ ասելով, որ իրենց հետ նա գործ չունի, հետո նույն Սամվել Բաբայանի գործով փորձում էին հալածյալի կերպար ստանալ, հետո տեսանք, որ անգամ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում:

ՕՐՕ-ն երեկվանից կարծես թե անցել է պլան C-ի, եթե իրենց մոտ չի ստացվում, պետք է անպայման ինչ-որ մեկին կպնել: Օսկանյանի երեկվա ասուլիսին ակնհայտ էր, որ այն ռևերանսները, որ նա անում էր «Ծառուկյան» դաշինքի հանդեպ, դա պլան C-ն էր՝ փորձել ինչ-որ մի բան ստանալ՝ կպնելով իրենից ավելի մեծ ու հեղինակություն ունեցող ուժին»,- նշեց Ա. Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031