Վանաձորում «Ելքի» վստահված անձը «խախտում» է արձանագրել. Նա հեռացվել է ընտրատեղամասից

Քիչ առաջ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Վանաձորից ուղիղ միացմամբ հայտնեց, որ Վանաձորի թիվ 23/36 տեղամասում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հեռացվել է իրենց դաշինքի վստահված անձը:

Նա նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի իրենց տան քվեարկության մասին արձանագրություն, և, թե ինչու է նա հեռացվել, բայց իրենց արձանագրություն չեն տալիս. «Որոշել են քվեարկությամբ հեռացնել, բայց չեն կարողանում պատճառաբանել: Մեր վստահված անձը հայտնաբերել է խախտումներ, և նրանք շատ են անհանգստացել դրանից, բացակա անձանց դիմաց կետեր են դրված եղել մատյանում, և նա պահանջել  է կազմել արձանագրություն, որին հետևել է հանձնաժողովի քվեարկությունը՝ նրան ընտրական տեղամասից հեռացնելու մասին: Մենք նոր վստահված անձ ենք այստեղ ներկայացրել, սակայն նախորդ վստահված անձի հեռացման որոշումը մեզ վախենում են հանձնել: Կարծում եմ՝ անգամ այս իրավիճակում ելք կա, և բոլոր պատասխանատուները պատժվելու են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930