«Կաթի գները, արդեն մոտ երկու շաբաթ է՝ 20 դրամով ավելացել են, պատկերացրեք՝ կաթնամթերքինը տասնապատիկ պետք է ավելանա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ամասիայի գլխավոր պանրագործարանի վաճառքի պատասխանատու Մկրտիչ Անուշյանը:
«Խնդիրը նրա մեջ է և բազմիցս ասել ենք, որ հանձինս Ադրբեջանի՝ ունենք ահաբեկչական պետություն, որը շարունակում է իր քաղաքականությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս սահմանին ունեցած զոհի մասին:
«Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ամեն հայտարարության մենք չպետք է լուրջ վերաբերվենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով օրերս իրավապաշտպան Հայկազ Մակարյանի արած հայտարարության մասին:
«Սահմանադրության ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բջիջն է, հիմա օրենքն ուզում է քիթը մտցնել այդ սուրբ հարաբերության մեջ՝ իբր ընտանիքների շահից ելնելով: Լսե՞լ եք այդպիսի բան, որ օրենքով սերը պաշտպանվի: Օրենքը կարո՞ղ է պաշտպանի սերը, որը պետք է լինի ընտանիքում, եթե չկա, պետք է ամուսնալուծվեն, այնքան հեշտ է մեր երկրում այդ հարցը»:
«Մեր կենտրոնը զբաղվում է հիմնականում տեղական նոր սորտերի ստացմամբ, ինչպես նաև այդ նոր ստացված սորտերի սերմնաբուծությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի սերմնաբուծության բաժնի վարիչ Գայանե Մարտիրոսյանը:
«Այն մարդիկ, որոնք կարողացել են խուսափել Զինված ուժերում ծառայելուց, այս օրինագծից հետո ևս չեն կորցնելու այդ հնարավորությունը ու նորից խուսափելու են ծառայելուց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանուն գիտության զարգացման 2017 թվականի նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը՝ խոսելով Զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններն իրականացնելու մասին:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի մոտ ժպիտ են առաջացնում այն հիմնավորումները, որոնք իշխանությունները բերում են Զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններն իրականացնելու համար:
«Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը դրական է գնահատում, որ ստեղծվում է Ճարտարապետների պալատ: Հիշեցնենք, որ պալատը լիազորված է լինելու արտոնագիր տալ ճարտարապետներին, ինչպես նաև զրկել նրանց այդ արտոնագրերից:
«Նահատակվեց հայոց պետականության հիմնասյուներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գործարար Լևոն Հայրապետյանի մահվան մասին՝ ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:
«Աշխատանքները սկսված են, փոսորակները փորված են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ խոսելով նախագիծը կյանքի կոչելու աշխատանքների մասին:
«Տեղի է ունեցել խորապես ցավալի բան, մեզնից հեռացավ հրաշալի մի անձնավորություն, հրաշալի մի հայ մարդ, որը հայ ժողովրդի ազգի խնդիրները հագած անձնավորություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Լևոն Հայրապետյանի մահվան մասին՝ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 18-ին, 68 տարեկան հասակում Ռուսաստանի բանտերից մեկում մահացել է գործարար և բարեգործ Լևոն Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ գործարարը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար կորզելու համար։ 2016 թվականին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
«Մենք Գայ գյուղում (Էջմիածնի տարածաշրջան) մշակում և աճեցնում ենք ալոէ մոտավորապես 3-4 տարի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գայ գյուղում ալոէի մշակման և աճեցման ընկերության ներկայացուցիչ Լիլիա Մկրտչյանը՝ «Arm Prod Expo» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ:
«Այս հանդիպումը փոխկապակցված էր Արևելյան գործընկերության գագաթաժողովի հետ, որի հռչակագրի վերջնական տարբերակի շուրջ դեռ բանակցություններ են գնում»:
«Պետք է արձանագրենք, որ Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանին կորցնել, մեզ համարելով ռազմավարական դաշնակից՝ նա դեմ չի լինի, որ Ադրբեջանը հայտնվի իր գրպանում»,- այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Այն, ինչ հանրությանը հայտարարվել է, այդտեղ կարծես թե մեծ արդյունք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի բոլորովին իրարից տարբեր կերպարներ են ձևավորվում, մանավանդ՝ ադրբեջանական լվացքատան բացահայտումներից հետո, և ես մտածում էի, որ այս հանդիպումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի կերպարների փոփոխության ֆոնի վրա, այդպես էլ եղել է, իմ սպասումներից մի քիչ տարբեր՝ Ալիևը, այնուամենայնիվ, նահանջել է»:
«Մենք կարող ենք նեղանալ պետությունից, համարել, որ պետությունը բավարար չի վերադարձնում մեր ջանքերի դիմաց, բայց դա անիմաստ գործ է»:
«Հանրային ոլորտի առաջնորդությունը շատ է տարբերվում առաջնորդության այլ տեսակներից»,- այսօր «Այբ» կրթական կենրոնում «Հաջողության բանաձևը» նախագծի շրջանակներում կազմակերպված դասախոսությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Պարզ է, որ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ մաքուր մեղրը կարողանանք տանել նաև արտասահման, դա շատ կարևոր հարց է մեզ համար: Առաջին խնդիրն այն է, որ ստեղծենք իդեալական պայմաններ՝ մաքուր մեղր ստանալու համար: Մենք բոլոր շանսերն ունենք, որ այդ արտադրանքը տանենք Եվրոպա, բայց դրա համար, իհարկե, ժամանակ է պետք»:
«Կարող ենք ուրախ լինել, որ նոյեմբերի 24-ին կունենանք իրականում արդիականացված նոր իրավական փաստաթուղթ ԵՄ երկրների հետ, բայց որից հետո գնալու է գործընթաց: Կարծում եմ՝ աշխատանքը, որը միտված է եղել մինչև ամսի 24-ը, կատարվել է, կարելի է վաղն էլ ստորագրել»:
«Հետաքրքիր էր նայել, որ հանդիպման ժամանակ ներս և դուրս էին անում, առանձնանում էին, հետո բոլորին հավաքում էին, կարծես վկաների մոտ ասում էին այն, ինչ պայմանավորվել են: Այս իմաստով՝ պրոցեդուրալ շատ հետաքրքիր ու ճիշտ ձևով պատրաստվել էր հայկական կողմը, ու կարողացել ենք շահեկան դա ներկայացնել»,- կարծում է Թ. Պողոսյանը:
«Ամիսը մեկ կամ մի քանի անգամ պետք է կենտրոնանալ մի բանի վրա և ժամանակը ճիշտ օգտագործել: Ահավոր բարդ բան է, դա այն սխալն է, որը շատերն են ամեն օր կրկնում: Պետք է աշխատել, ու մոտեցումներ կան, թե ինչպես կարելի է հաղթահարել»։
«Պետությունը, մտածելով գյուղացիների մասին, կմտածի նաև երկրի տնտեսության մասին»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ամասիայի գլխավոր պանրագործարանի վաճառքի պատասխանատու Մկրտիչ Անուշյանը:
«Հայրենասիրությունը կա՛մ կա, կա՛մ չկա, ու դա նույնն է, որ խոսես հորդ կամ մորդ նկատմամբ ունեցած սիրո մասին: Այլ հարց է՝ դա լա՞վ է, թե՞ վատ, որ մենք հպարտանում ենք «յան» ազգանունով մարդկանց հաջողություններով: Ես ձեզանից չեմ տարբերվում, ես էլ եմ հպարտանում բոլոր «յան» ազգանունով մարդկանց հաջողություններով»:
«Պետք է անել մի բան, որը դուք աշխարհում անում եք առաջինը: Ձեզանից ամեն մեկը պետք է հավատացած լինի, որ կարող է դա անել: Հասնելով ինչ-որ բարձունքների, շփվելով ինչ-որ մարդկանց հետ՝ միանշանակ ես ձեզ կարող եմ ասել՝ չափազանց բարձր մակարդակի բութ մարդիկ են մեծագույն պրոցեսների սկսողները, գրողները, միլիարդատերերը և այլք»:
«Այսօր պիտի կոնֆլիկտը խաղաղ լուծվի, Հայաստանը սկզբունքային ձևով պետք է շարունակի այդ հարցը, նաև օգտագործի այլ խաղացողներին, որպեսզի առաջ տանի դիրքորոշումը, որ հարցը խաղաղ ձևով լուծվի»: Հ. Իգիթյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ և՛ բանակցում են, և՛ պատերազմում:
«Զարմանքները հանենք: ՀԱՊԿ-ը եկել է, զորավարժություն է արել ՀՀ-ում, և խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ զինված ուժերը կարողացա՞ն նոր գիտելիքներ ձեռք բերել այդ համատեղ զորավարժություններից: ՀԱՊԿ-ի վրա հույս եք դրել, որ պաշտպանելո՞ւ են մեզ: Հավատում եք, որ Բելառուսը կամ Ղազախստանը կամ Ղրղըզստանը գալու են՝ մեր սահմաննե՞րն են պաշտպանելու»:
«ՀԱՊԿ-ն ռազմական կառույց է, որը գլխանց մեզ համար ոչ պետքական է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը:
«Լավ է ուշ, քան երբեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը՝ խոսելով Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր նախաձեռնության մասին: