Բաժիններ՝

«Կարճ ասած՝ լավ բան է». Վովա Վարդանովը՝ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին

«Լավ է ուշ, քան երբեք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը՝ խոսելով Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր նախաձեռնության մասին:

Վ. Վարդանովը դրական է համարում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նա նշեց, որ չնայած կան մի քանի թերություններ ու տեխնիկական հարցեր, սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ նախագիծը լավն է:

Վ. Վարդանովի խոսքով՝ երբ Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար նշանակվեց, ինքը շատ ուրախացավ. «Շատ հետաքրքրեց ինձ, որ լինելով ոչ զինվորական՝ նա ստանձնեց ղեկավարի դերը, շատ ուրախացա, որ ռեֆորմներ կլինեն բանակում, դրանք ուղղակի անհրաժեշտ են բանակին, որովհետև բանակը կենդանի մարմին պիտի լինի, աշխույժ, զարգացող օրգանիզմ պետք է լինի: Վիգեն Սարգսյանի առաջարկներն արդեն մեծագույն պլյուս են»:

Խոսելով նախագծում առկա թերությունների մասին՝ Վ. Վարդանովն ասաց, որ թերություններից մեկը կամավորներին վերաբերող հատվածն է. «Ոչ մի կերպ չի սահմանվում, թե ինչպես կարող են կամավորներն իրականացնել իրենց գործառույթները: Այս հարցը լուծում չի ստանում այս նախագծում: Սփյուռքի մեր հայրենակիցներին ընդգրկելու հարցը լուրջ է: Հավատացեք՝ նրանք մեզանից ոչ պակաս են սիրում մեր երկիրը, հիմա իրենց հարցը ո՞նց պիտի լուծվի: Մեկ այլ հարց՝ վիճակահանությունը լավ նվաճում է, բայց այն խառնում է մարդկանց, դարձնում մեկ մարմին, հաշվի չի առնում մարդկանց պրոֆեսիոնալ հատկանիշները, իսկ դրանք բանակում կարևոր են»:

Կարդացեք նաև

Բանախոսի խոսքով՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում. «Երբ նախագիծն ընդունենք՝ որպես օրենք, ու սկսենք աշխատել, ո՞վ է ասում, որ ինքը փայտացած է լինելու: Կարճ ասած՝ լավ բան է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս