Հրայր Մանուկյանին ՀՀԿ-ականները ծեծի են ենթարկել և մեկուսացրել. Արմեն Մարտիրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը գնում են նրա հետևից

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկցարեց, որ 5/1 ընտրատեղամասում իրենց վարչության անդամ Հրայր Մանուկյանին ՀՀԿ-ականները ծեծի են ենթարկել խախտումները բացահայտելու համար:

«Ինձ հասած տեղեկությամբ՝ իր ձեռքից հեռախոսը վերցրել են ու մեկուսացրել են: Ոստիկանության ներկայացուցիչներ, պահանջում եմ՝ ազատել «Ժառանգության» վարչության անդամին և մեղավորներին պատժի ենթարկել»,-հայտարարեց Ա. Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ ինքը և Ր. Հովհաննիսյանը գնում են Հրայրի հետևից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031